Monday, February 22, 2010

Թուրքիայում ողջ թափով ընթանում է հայկական լոբբիին հակազդելու վարչության ստեղծման աշխատանքը

News.am. 22-2-2010- Թուրքիայի կառավարությունը որոշել է լուծել արտերկրում բնակվող քաղաքացիների հարցերը: Մասնավորապես, խոսքը գնում է արտերկրի թուրքերի հետ աշխատանքի նոր վարչության ստեղծման մասին: Ինչպես գերմանական Քյոլնում թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի պետնախարար Ֆարուք Չելիքը, նոր վարչության ստեղծմամբ արտերկրում ապրող թուրքերը կունենան առավել հասանելի կազմակերպություն, որին կդիմեն իրենց խնդիրներով: Նա նկատել է, որ վարչության ձեւավորման օրինագիծը խորհրդարանին կհանձնվի 10 օրից: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նոր վարչությունը գործելու է պետնախարարություններից մեկի տրամադրության տակ: Նշենք նաեւ, որ նշվում էր սփյուռքի նախարարության ստեղծման մասին, որը, իբր, հակազդելու է հայկական լոբբիին:

No comments: