Saturday, February 20, 2010

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը Հայաստանին առնչվող հարց չի քննարկել

Tert.am. 20-2-2010- Փետրվարի 19-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի գլխավորությամբ տեղի է ունեցել երկրի Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ որևէ անդրադարձ չի եղել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հիշեցնենք, որ որոշ թուրքական լրատվամիջոցներ ավելի վաղ հաղորդում էին, որ քննարկման օրակարգում նաև նաև հայ–թուրքական հարաբերություններն են։ Ազգային անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության համաձայն` նիստի առանցքային թեմաներն են եղել կիպրական հիմնախնդրին, Իրաքին առնչվող հարցերը, այդ թվում` 2010թ. մարտի 7-ին այդ երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաև Հունաստանի հետ առկա խնդիրները: Նշենք, որ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին և ղարաբաղյան հիմնախնդրին վերջին անգամ անդրադարձել է 2009թ. հոկտեմբերի 20-ին կայացած նիստի ժամանակ:

No comments: