Wednesday, February 24, 2010

Թուրքիան փորձում է վիժեցնել Ցեղասպանության բանաձեւի ընդունումը ԱՄՆ-ում

News.am. 24-2-2010- Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը շաբաթվա վերջում մեկնելու է ԱՄՆ` հակազդելու մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագծի ընդունմանը: Թուրքական Haberciniz կայքէջի փոխանցմամբ` Մերջանի գլխավորած պատվիրակության կազմում են եւս 4 պատգամավորներ: Թուրքական պատվիրակությունը ԱՄՆ-ում ջանքեր է գործադրելու՝ ամերիկացի պաշտոնյաներին զգուշացնելու, թե հիշյալ նախագծի ընդունումը մեծ վնաս կհասցնի ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին:

No comments: