Tert.am. 24-2-2010- Միացյալ Նահանգներն Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում մեծացնում է ճնշումները Թուրքիայի նկատմամբ: Այս մասին գրում է բրիտանական Financial Times պարբերականը` անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրներին:
Բրիտանական պարբերականը, նշելով, որ չի հաջողվել Թուրքիային համոզել Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում և այժմ այդ հարցի շուրջ նկատվում է լարվածություն թուրք-ամերիկյան հարաբերություններում, վկայաբերում է ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սեյնբերգի հայտարարությունը. «Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրանին ճանաչում է որպես «բարեկամ» երկիր: Սակայն մենք Իրանին պիտակավորելու կարիք չենք զգում: Վստահ լինելու համար, որ Իրանը միջուկային ծրագիրը չի օգտագործելու ռազմական նպատակներով, անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիան մեզ հետ աշխատի»:
Financial Times-ը, գրելով, թե երկու դաշնակից երկրներին անհրաժեշտ է մեկ ընդհանուր մոտեցում որդեգրել այդ հարցում, ընդգծում է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններին բացի Իրանի միջուկային ծրագրից սպասվում են այլ փորձություններ ևս: Դրանցից մեկը, ըստ բրիտանական պարբերականի, ԱՄՆ-ի Կոնգրեսի օրակարգ բերվելիք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն է:Wednesday, February 24, 2010
Վաշինգտոնը մեծացնում է ճնշումներն Անկարայի նկատմամբ. Financial Times
Tert.am. 24-2-2010- Միացյալ Նահանգներն Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում մեծացնում է ճնշումները Թուրքիայի նկատմամբ: Այս մասին գրում է բրիտանական Financial Times պարբերականը` անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրներին:
Բրիտանական պարբերականը, նշելով, որ չի հաջողվել Թուրքիային համոզել Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում և այժմ այդ հարցի շուրջ նկատվում է լարվածություն թուրք-ամերիկյան հարաբերություններում, վկայաբերում է ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սեյնբերգի հայտարարությունը. «Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրանին ճանաչում է որպես «բարեկամ» երկիր: Սակայն մենք Իրանին պիտակավորելու կարիք չենք զգում: Վստահ լինելու համար, որ Իրանը միջուկային ծրագիրը չի օգտագործելու ռազմական նպատակներով, անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիան մեզ հետ աշխատի»:
Financial Times-ը, գրելով, թե երկու դաշնակից երկրներին անհրաժեշտ է մեկ ընդհանուր մոտեցում որդեգրել այդ հարցում, ընդգծում է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններին բացի Իրանի միջուկային ծրագրից սպասվում են այլ փորձություններ ևս: Դրանցից մեկը, ըստ բրիտանական պարբերականի, ԱՄՆ-ի Կոնգրեսի օրակարգ բերվելիք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն է:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment