Այսօր Հայ Ազգային կոնգրեսի անդամ Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, թե 2-3 շաբաթ հետո Ռոբերտ Քոչարյանի դեմ հայցը կուղարկվի Հաագայի միջազգային դատարան:
«Լրագիր» 18-2-2010- Հիշեցնենք, որ ընդդիմությունը մոտ մեկուկես տարի առաջ նախաձեռնել էր ստորագրահավաք, Քոչարյանի դեմ հայց ներկայացնելու համար: Ստորագրահավաքի թերթիկի վրա հետեւյալ տեքստն էր. “Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի պետականության եւ հայ ժողովրդի նկատմամբ գործել է ծանր հանցանքներ: Նա երկու անգամ նախագահական իշխանության է տիրացել կեղծ փաստաթղթերի հիման վրա` կատարելով իշխանության յուրացման ծանր հանցագործություն: Իր միանձնյա եւ բռնատիրական իշխանությունը նա ամրապնդեց ծանր արյունով` 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ եւ Հայաստանում հաստատեց իրական ավազակապետական ռեժիմ: Նա իշխանությունն ավարտեց կրկին արյունով` 2008 թվականի մարտի 1-ի դաժան սպանդով, որ իր բոլոր հատկանիշներով հանցագործություն է մարդկության դեմ: Ուստիեւ մենք` Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ քաղաքացիներս պահանջում ենք մարտի 1-ի ոճրագործության միջազգային անկախ հետաքննություն, իսկ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՀԱՆՁՆԵԼ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ”:Thursday, February 18, 2010
ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՅՑԸ ԿՈՒՂԱՐԿՎԻ ՀԱԱԳԱ
Այսօր Հայ Ազգային կոնգրեսի անդամ Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, թե 2-3 շաբաթ հետո Ռոբերտ Քոչարյանի դեմ հայցը կուղարկվի Հաագայի միջազգային դատարան:
«Լրագիր» 18-2-2010- Հիշեցնենք, որ ընդդիմությունը մոտ մեկուկես տարի առաջ նախաձեռնել էր ստորագրահավաք, Քոչարյանի դեմ հայց ներկայացնելու համար: Ստորագրահավաքի թերթիկի վրա հետեւյալ տեքստն էր. “Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի պետականության եւ հայ ժողովրդի նկատմամբ գործել է ծանր հանցանքներ: Նա երկու անգամ նախագահական իշխանության է տիրացել կեղծ փաստաթղթերի հիման վրա` կատարելով իշխանության յուրացման ծանր հանցագործություն: Իր միանձնյա եւ բռնատիրական իշխանությունը նա ամրապնդեց ծանր արյունով` 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ եւ Հայաստանում հաստատեց իրական ավազակապետական ռեժիմ: Նա իշխանությունն ավարտեց կրկին արյունով` 2008 թվականի մարտի 1-ի դաժան սպանդով, որ իր բոլոր հատկանիշներով հանցագործություն է մարդկության դեմ: Ուստիեւ մենք` Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ քաղաքացիներս պահանջում ենք մարտի 1-ի ոճրագործության միջազգային անկախ հետաքննություն, իսկ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՀԱՆՁՆԵԼ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ”:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment