Tert.am. 9-2-2010- Միացյալ Նահանգների Կոնգրեսի հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թարմացված բանաձևի շուրջ քվեարկությունը հաջորդ ամսվա սկզբին կարող է կրկին վտանգել թուրք–ամերիկյան հարաբերությունները: Այդ մասին գրում է թուրքական Hurriyet-ը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցչական պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Դեմոկրատական կուսակցության անդամ Հովարդ Բերմանը փետրվարի 5-ին հայտարարել էր, որ մարտի 4-ին պատրաստվում է հանձնաժողովում քվեարկության դնել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:
Բանաձևն այս տարի ևս կոչ է անելու Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և օգտագործել Ցեղասպանություն եզրը (անգլ.` genocide) ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում։
Հանձնաժողովի կողմից բանաձևի հաստատվելուց հետո այն կներկայացվի Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը։ Պարբերականը հիշեցնում է, որ նույն այդ հանձնաժողովը ընդունել է նմանատիպ բանաձևեր 2000-ին, 2005-ին և 2007-ին, սակայն հերթը երբեք չի հասել Կոնգրեսի քվեարկությանը՝ Բիլ Քլինթոնի և Ջորջ Բուշի վարչակազմերի իրականացրած լոբբինգի հետևանքով։
Ըստ Hurriyet-ի` չնայած նման բանաձևերը պարտադիր ուժ չունեն, այնուամենայնիվ, Թուրքիան շարունակ նախազգուշացնում է, որ Հայոց ցեղասպանության որևէ պաշտոնական ճանաչումը Միացյալ Նահանգների՝ կամ Կոնգրեսի, կամ վարչակազմի կողմից, երկար ժամանակով կխարխլի Թուրքիայի և ԱՄՆ–ի հարաբերությունները։ Այժմ էլ թուրք դիվանագետները շեշտում են, որ այդ քաղաքականությունը դեռ ուժի մեջ է:Tuesday, February 9, 2010
Թուրքերը կրկին սպառնում են Վաշինգտոնին
Tert.am. 9-2-2010- Միացյալ Նահանգների Կոնգրեսի հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թարմացված բանաձևի շուրջ քվեարկությունը հաջորդ ամսվա սկզբին կարող է կրկին վտանգել թուրք–ամերիկյան հարաբերությունները: Այդ մասին գրում է թուրքական Hurriyet-ը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցչական պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Դեմոկրատական կուսակցության անդամ Հովարդ Բերմանը փետրվարի 5-ին հայտարարել էր, որ մարտի 4-ին պատրաստվում է հանձնաժողովում քվեարկության դնել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:
Բանաձևն այս տարի ևս կոչ է անելու Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և օգտագործել Ցեղասպանություն եզրը (անգլ.` genocide) ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում։
Հանձնաժողովի կողմից բանաձևի հաստատվելուց հետո այն կներկայացվի Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը։ Պարբերականը հիշեցնում է, որ նույն այդ հանձնաժողովը ընդունել է նմանատիպ բանաձևեր 2000-ին, 2005-ին և 2007-ին, սակայն հերթը երբեք չի հասել Կոնգրեսի քվեարկությանը՝ Բիլ Քլինթոնի և Ջորջ Բուշի վարչակազմերի իրականացրած լոբբինգի հետևանքով։
Ըստ Hurriyet-ի` չնայած նման բանաձևերը պարտադիր ուժ չունեն, այնուամենայնիվ, Թուրքիան շարունակ նախազգուշացնում է, որ Հայոց ցեղասպանության որևէ պաշտոնական ճանաչումը Միացյալ Նահանգների՝ կամ Կոնգրեսի, կամ վարչակազմի կողմից, երկար ժամանակով կխարխլի Թուրքիայի և ԱՄՆ–ի հարաբերությունները։ Այժմ էլ թուրք դիվանագետները շեշտում են, որ այդ քաղաքականությունը դեռ ուժի մեջ է:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment