Tert.am. 6-2-2010- Փոփ արքա Մայքլ Ջեքսոնի հայրը` Ջո Ջեքսոնը, մտադիր է դատի տալ իր մահացած որդու լուսանկարը տարածած բոլոր տպագիր լրատվամիջոցներին: Ինչպես հաղորդում է ամերիկյան TMZ ինտերնետ ռեսուրսը, Ջեքսոնի ընտանիքի փաստաբանի` Բրայան Օքսմանի խոսքով՝ դատարան ներկայացված փաստաթղթերն ապացուցում են, որ լրատվամիջոցները ներխուժել են երգչի ընտանեկան կյանք, և թույլ են տալիս դատական պատասխանատվության կանչել այն լրատվամիջոցներին, որոնք հրապարակել են մահացած երգչի լուսանկարները:
Առայժմ պարզ չէ, թե կոնկրետ որ լուսանկարի մասին է խոսքը։ Սակայն ամերիկյան հեռուստաշոուներից մեկում ցուցադրվել էր լուսանկար, որում Ջեքսոնին տեղափոխում են շտապ օգնության պատգարակով: Բժիշկների կարծիքով՝ այդ ժամանակ Ջեքսոնն արդեն մահացած էր, և չի բացառվում, որ խոսքը հենց այդ լուսանկարի մասին է։Sunday, February 7, 2010
Դատական պատասխանատվություն ննջեցյալին լուսանկարելու համար
Tert.am. 6-2-2010- Փոփ արքա Մայքլ Ջեքսոնի հայրը` Ջո Ջեքսոնը, մտադիր է դատի տալ իր մահացած որդու լուսանկարը տարածած բոլոր տպագիր լրատվամիջոցներին: Ինչպես հաղորդում է ամերիկյան TMZ ինտերնետ ռեսուրսը, Ջեքսոնի ընտանիքի փաստաբանի` Բրայան Օքսմանի խոսքով՝ դատարան ներկայացված փաստաթղթերն ապացուցում են, որ լրատվամիջոցները ներխուժել են երգչի ընտանեկան կյանք, և թույլ են տալիս դատական պատասխանատվության կանչել այն լրատվամիջոցներին, որոնք հրապարակել են մահացած երգչի լուսանկարները:
Առայժմ պարզ չէ, թե կոնկրետ որ լուսանկարի մասին է խոսքը։ Սակայն ամերիկյան հեռուստաշոուներից մեկում ցուցադրվել էր լուսանկար, որում Ջեքսոնին տեղափոխում են շտապ օգնության պատգարակով: Բժիշկների կարծիքով՝ այդ ժամանակ Ջեքսոնն արդեն մահացած էր, և չի բացառվում, որ խոսքը հենց այդ լուսանկարի մասին է։
برچسبها:
Զանազան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment