Tuesday, February 9, 2010

Ս. Սաֆարյան. «Թե՛ հայ–թուրքական հարաբերությունների, թե՛ ղարաբաղյան հիմնախնդրով կան վերջնաժամկետներ»

7or.am. 9-2-2010- «Փաստարկ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն այսօր խոսելու է տարածաշրջանում տարբեր դերակատարների միջև հարաբերությունների դինամիկայից. «Որովհետև դրանք շարունակում են էականորեն փոխվել, և այս համատեքստում կխոսեմ հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրից, ինչպես նաև ղարաբաղյան խնդրով հնարավոր զարգացումներից»,- ասել է Ս. Սաֆարյանը։ -Ակնհայտ է մի բան, որ թե՛ հայ-թուրքական հարաբերությունների, թե՛ ղարաբաղյան հիմնախնդրով կան վերջնաժամկետներ։ Կարծում եմ, որ այս կապակցությամբ շատ արդիական է կանխատեսել, թե ինչպիսին կլինի դիմակայության կողմերի վարքագիծն այդ վերջնաժամկետին մոտենալիս,-ավելացրել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը։

No comments: