Monday, February 22, 2010

«Սաբահ». ԱՄՆ-ը պահանջում է վավերացնել արձանագրությունները

Aysor.am. 22-2-2010- ԱՄՆ-ում Թուրքիայի նորանշանակ դեսպան Նամիկ Թանը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային իր հավատարմագրերը կհանձնի փետրվարի 24-ին: «Սաբահ» թերթին հղում անելով` 1նյուզ.ազ-ը հայտնում է, որ Բարաք Օբամայի հետ բանակցություններում ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը կարտահայտի իր երկրի անհանգստությունը` ԱՄՆ Կոնգրեսում մարտի 4-ին Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քննարկման կապակցությամբ: Բացի այդ, Նամիկ Թանը սկսում է իր հանդիպումները ազդեցիկ հրեական լոբբիի ներկայացուցիչների հետ` Կոնգրեսում նշված քննարկման կասեցման նպատակով, որը, թուրքական ԶԼՄ-ների կարծիքով, կարող է վատթարացնել Անկարայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները: Միաժամանակ, ինչպես նշում է «Սաբահ»-ը, Կոնգրեսում բանաձևի քննարկումը դադարեցնելու համար ամերիկյան կողմը պնդում է վավերացնել 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների:

No comments: