7Օր.am. 22-2-2010- Փետրվարի 22-25-ը Անկարայում կանցկացվեն ադրբեջանաթուրքական հանդիպումներ բարձր մակարդակով։
Կողմերը մտադիր են քննարկել ռազմական ոլորտում երկկողմ հարաբերությունների կարևորագույն հարցեր։
Այս մասին հաղորդել է 1news.az-ը, հղում անելով Ադրբեջանի զինված ուժերի մամուլի ծառայությանը։
Քննարկմանը մասնակցություն կունենան երկու երկրների զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ, սակայն չի հաղորդվել, թե ով կգլխավորի Ադրբեջանի պատվիրակությունը։ Հանդիպումը կկայանա երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում։
Հիշեցնենք, որ ադրբեջանաթուրքական նախորդ զինվորական երկխոսությունն անց էր կացվել 2008թ դեկտեմբերին՝ Բաքվում։
Monday, February 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment