Saturday, February 20, 2010

Լիբանանի ԱԳՆ. Ղարաբաղյան հարցում Լիբանանի դիրքորոշումը չի փոխվել

Panorama.am. 19-2-2010- Լիբանանի արտաքին գործերի նախարար, դոկտոր Ալի Շամին այսօր ընդունել է այդ երկրում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանին: Լիբանանյան ԶԼՄ-ների հաղորդմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Տեղեկատվության համաձայն նախարար Ալի Շամինը վերահաստատել է, որ Լիբանանի պաշտոնական դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ չի փոխվել, քանի որ Լիբանանը դիվանագիտական և բարեկամական հարաբերություններ ունի երկու երկրների հետ: Նախարարը նշել է, որ Լիբանանը սատարում է հակամարտությունների միջազգային հանրության ջանքերը` ուղղված վեճերն ու հակամարտությունները խաղաղ ճանապարհով և ներգրավված բոլոր կողմերի շահերին համահունչ կարգավորելուն:

No comments: