Monday, February 22, 2010

Իրանը երկու նոր միջուկային օբյեկտ կկառուցի

Aysor.am. 22-2-2010- Իրանը նախատեսում է երկու նոր միջուկային օբյեկտների շինարարություն սկսել: Այս մասին այսօր ԻՍՆԱ տեղեկատվական գործակալությանը հայտնել է Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության /ԻՄԷԿ/ ղեկավար Ալի Աքբար Սալեհին: Նրա խոսքով, Նաթանզի միջուկային կենտրոնին համանման 10 նոր ձեռնարկությունների շինարարության մասին ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրահանգի կատարումն ընթանում է ամբողջ ուժով: «Ապագա օբյեկտների համար մենք 16-20 տեղ ենք գտել: Դրանցից վերջում կընտրվեն 10-ը: Ուրանի հարստացման երկու ձեռնարկությունների անմիջական շինարարությունը ծրագրում ենք սկսել եկող տարի», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի համաձայն, հայտնել է Սալեհին /նոր տարին Իրանում կսկսվի մարտի 21-ին – ծանոթագր. ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի/: Իրանի գլխավոր միջուկաբանը պարզաբանել է նաև, որ երկու ձեռնարկություններում կտեղադրվեն հաջորդ սերնդի ցենտրիֆուգներ, որոնք շատ ավելի հզոր են, քան Նաթանզում ուրան հարստացնող ագրեգատները:

No comments: