Saturday, February 20, 2010

Հրանտ Դինքի անունով պողոտա վերանվանելու համար սկսվել է ստորագրահավաք

Tert.am. 19-2-2010- Ստամբուլում «Ակօս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի անունով պողոտա վերանվանելու համար սկսվել է ստորագրահավաք: Համացանցային ստորագրահավաքը նախաձեռնողներն են լրագրողներ, պատգամավորներ, մտավորականներ և այլք: Նախաձեռնության հեղինակները պահանջում են Հրանտ Դինքի անունով վերանվանել Էրգենեքոն պողոտան: «Թող Էրգենեքոն պողոտան վերանվանվի Հրանտ Դինքի անունով» խորագիրը կրող նախաձեռնությանը միանալ ցանկացողները կարող են մուտք գործել www.hrantdinkcaddesi.org կայք և իրենց ստորագրությամբ զորակցել նախաձեռնությանը: Վերջին տվյալների համաձայն` այդ նախաձեռնությանն աջակցում է արդեն 1334 մարդ: Հիշեցնեն, որ օրեր առաջ Ստամբուլի քաղաքապետարանը մերժել էր Հրանտ Դինքի անունով կոչել Էրգենեքոն պողոտան։ Էրգենեքոն պողոտան Դինքի անունով վերանվանելու առաջարկությամբ հանդես էր եկել Թուրքիայի Ժողովրդա-հարապետական ընդդիմադիր կուսակցությունը: Սակայն քաղաքային խորհրդում առաջարկությունը մերժվել է «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից։

No comments: