/PanARMENIAN.Net/ 19.02.2010 - ՀԱԿ-ի երիտասարդական թեւի բողոքի ակցիայի մասնակիցները, շուրջ 60-40 մարդ, Աբովյան-Սայաթ Նովա փողոցների հատման վայրում չեն ենթարկվել ոստիկանությանը եւ փորձել են ճեղքել ոստիկանների պատնեշը, ուղղվելու համար դեպի Հանրապետության հրապարակ: Ոստիկանները դիմել են ուժի, դրան հետեւել է բախումը, որին մասնակցել է նաեւ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Վլադիմիր Կարապետյանը:
Այս պահի դրությամբ ցույցի մասնակիցները նստել են ասֆալտին եւ վանկարկում են` «Ազատություն»: Բախման վայր են ժամանել «կարմիր բերետավորների» ստորաբաժանումները:Saturday, February 20, 2010
Երեւանում բախումներ են տեղի ունեցել ՀԱԿ-ի բողոքի ցույցի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ
/PanARMENIAN.Net/ 19.02.2010 - ՀԱԿ-ի երիտասարդական թեւի բողոքի ակցիայի մասնակիցները, շուրջ 60-40 մարդ, Աբովյան-Սայաթ Նովա փողոցների հատման վայրում չեն ենթարկվել ոստիկանությանը եւ փորձել են ճեղքել ոստիկանների պատնեշը, ուղղվելու համար դեպի Հանրապետության հրապարակ: Ոստիկանները դիմել են ուժի, դրան հետեւել է բախումը, որին մասնակցել է նաեւ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Վլադիմիր Կարապետյանը:
Այս պահի դրությամբ ցույցի մասնակիցները նստել են ասֆալտին եւ վանկարկում են` «Ազատություն»: Բախման վայր են ժամանել «կարմիր բերետավորների» ստորաբաժանումները:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment