Saturday, February 20, 2010

Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԵ-ի զեկույցն անհանգստացրել է ԱՄՆ-ին

Aysor.am. 19.02.2010- Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԵ) նոր զեկույցն էլ ավելի է սրել անհանգստությունը Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Կրոուլին: Նրա խոսքով, ԱՄՆ-ին անհասկանալի է, թե ինչու են Իրանի Իսլամական հանրապետության իշխանությունները հրաժարվում համագործակցել միջազգային հանրության հետ, որն առաջարկել էր շարունակել իրանական ուրանի հարստացումը Թեհրանում հետազոտական ռեակտորի համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: «Դրանից կարելի է ենթադրություններ անել»,- ասել է ամերիկյան դիվանագետը: Հիշեցնենք, որ Իրանը կարողացել է հասնել միջուկային նյութի մինչև 19.8 % հարստացման: Այս մասին ասվում է ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրենի զեկույցում, որն այսօր ուղղարկվել է Կառավարիչների խորհրդին` մարտի 1-ին կայանալիք հերթական նստաշրջանից առաջ ծանոթանալու համար:

No comments: