Հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի
«Լրագիր» 27-2-2010- Հայաստանի իշխանությունների կողմից քարոզվող այն տեսակետը, թե նախորդ հոկտեմբերին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները կկարգավորեն Հայաստանի և Թուրքիայի փոխհարաբերությունները, առնվազն ծիծաղելի են: Օբյեկտիվորեն անհնար է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, քանի դեռ լուծված չեն Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա քաղաքական խնդիրները:
Փաստորեն, կյանքի է կոչվել մի նախաձեռնություն, որը զուրկ է կոնֆլիկտների լուծման ներքին տրամաբանությունից, ուստի ի սկզբանե դատապարտված է ձախողման: Հասկանալու համար, թե ինչու են ներքին տրամաբանությունից զուրկ հայ-թուրքական արձանագրությունները, փորձենք վերլուծել այն: Ըստ այդ արձանագրությունների, Հայաստանն ու Թուրքիան պետք է վերահաստատեն Կարսի և Մոսկվայի պայմանագրերը: Տեսնենք թե ինչ է գրված Կարսի պայմանագրի 5-րդ հոդվածում. «Թուրքիայի կառավարությունը և Սովետական Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները համաձայն են, որ սույն պայմանագրի 3-րդ հավելվածում նշված սահմաններում Նախիջևանի մարզը կազմի ինքնավար տերիտորիա`Ադրբեջանի խնամակալության ներքո»:
Այժմ հարց է առաջանում. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ արդյոք Թուրքիան հրաժարվում է Կարսի պայմանագրի 5-րդ հոդվածում իր կողմից առաջ քաշված պայմաններից: Եթե այո, այդ դեպքում Նախիջևանի գավառը բոլոր միջազգային օրենքներով անցնում է Հայաստանի ենթակայության տակ: Քանի որ Նախիջևանը անվիճելիորեն եղել է Հայաստանի Հանրապետության բաղկացուցիչ մաս և Ադրբեջանը երբեք որևէ հավակնություն չի ունեցել Նախիջևանի գավառի նկատմամբ, ի տարբերություն իր կողմից վիճարկելի համարվող Ղարաբաղի մարզի: Երկրորդ` գոյություն չունի որևէ երկկողմ պայմանագիր Հաաստանի և Ադրբեջանի միջև, որը իրավահիմք կծառայի օրինական համարելու Նախիջևանի ենթակայությունը Ադրբեջանին: Միակ (իրավական) համարվող փաստաթուղթը, որով Նախիջևանը համարվում է Ադրբեջանի տարածք, Կարսի բազմակողմ պայմանագիրն է, կնքված Թուրքիայի և Ռուսաստանի պահանջով: Այնպես որ, անհնար է պատկերացնել, թե Թուրքիան կհրաժարվի Նախիջևանի 5,5 հազար քառ. կմ կազմող տարածքի նկատմամբ Կարսում կնքված պայմանագրի 5-րդ հոդվածից, այն դեպքում, երբ պահանջում է Ադրբեջանին հանձնել տարածքով ավելի փոքր Ղարաբաղի մարզը:
Մյուս կողմից, Հայաստանը չի կարող ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քանի դեռ լուծված չէ ղարաբաղյան հակամարտությունը: Ի վերջո, Հայաստանը չի կարող տեղ-տեղ, այսինքն հատվածաբար ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որքան էլ Սերժ Սարգսյանը հատարարի, թե ինքը որոշել է հայ-թուրքական սահմանի բացմանը հրավիրել Իլհամ Ալիևին: Սրանով Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ պատրաստ են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականություն Նախիջևանյան հատվածում: Բայց սա աբսուրդ է և զուրկ տարրական տրամաբանւթյունից:
Հայ-թուրքական արձանագրությունները ներքին տրաբանությունից զուրկ են նաև այն պատճառով, որ վերահաստատում են մի պայմանագիր, որով անեքսիայի է ենթարկվել Վրաստանի 7 հազար քառ. կմ կազմող Բաթումի մարզի կեսից ավելին` բռնակցվելով Թուրքիային: Հայաստանն իրավունք ունի՞ արդյոք վավերացնել Վրաստանի նկատմամբ անեքսիոնիստական համարվող Կարսի պայմանագիրը, երբ Վրաստանը ինքը դա չի ճանաչում: Եթե նույնիսկ մի պահ ընդունենք, թե Հայաստանի իշխանությունները իրենց տիրոջ` Ռուսաստանի ցուցումով պատրաստ են վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, ապա միևնույն է, դա նրանց թույլ չեն տա ոչ Միացյալ Նահանգները, ոչ միջազգային հանրությունը:
Արևմուտքը, և մասնավորապես ԱՄՆ սառը պատերազմում պարտության են մատնել Ռուսաստանին ոչ նրա համար, որպեսզի վերջինս իր կամայական հայեցողությամբ տնօրինի տարածաշրջանի ժողովուրդների ճակատագիրը: Դա նույնն է, թե 2-րդ աշխարհամարտում պարտված Գերմանիան պատերազմից հետո Լեհաստանի հետ պայմանագիր կնքեր, հիմք ընդունելով Ռիբենտրոպ-Մոլոտով պակտը: Սա ամենահիմնական պատճառ է հայ-թուրքական արձանագրությունները տրամաբանությունից զուրկ համարելու համար:
Ինչ վերաբերում է ԱՄՆ կոնգրեսում հայոց ցեղասպանության վերաբերյալ օրակարգային քննարկումներին, ապա դա ոչ թե ճնշում է Թուրքիայի վրա, ինչպես ընկալվում է առաջին հայացքից, այլ ճիշտ հաառակը` աջակցություն Հայաստանին` նույնիսկ զգուշացում, որ վերջինս չենթարկվի Ռուսաստանի ճնշումներին և չվավերացնի այդ արձանագրությունները: Միևնույն է, հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվելու, թեկուզ և իշխանափոխության գնով:
ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆSunday, February 28, 2010
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment