Saturday, February 13, 2010

Թուրքական կազմակերպությունն արշավ է սկսում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ

Tert.am. 12.02.2010 - «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» վերտառությամբ թուրքական կազմակերպությունը համացանցային արշավ է սկսում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման դեմ։ Cihan գործակալության փոխանցմամբ՝ կազմակերպության նախագահ Սավաշ Էղիլմեզը հայտարարել է, որ արշավի շրջանակում աշխարհի տարբեր երկրների նախագահներին, խորհրդարանների խոսնակներին և պատգամավորներին, հասարակական կազմակերպություններին, ԶԼՄ-ներին և շարքային քաղաքացիներին կուղարկվեն էլեկտրոնային նամակներ և խտասկավառակներ։ Էղիլմեզի խոսքով՝ այդ նպատակով կազմակերպությունը պատրաստվում է Հայոց ցեղասպանության հարցում թուրքական պաշտոնական թեզն արտահայտող 5 հազար խտասկավառակ բաժանել և ուղարկել շուրջ 50 հազար էլեկտրոնային նամակ։

No comments: