Tert.am. 10-2-2010- Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Դենիզ Բայքալը երեկ հանդես է եկել հայտարարությամբ` իբրև թե սկանդալային բացահայտում անելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կնոջ՝ Էմինե Էրդողանի հիջաբի (գլխաշորի) առնչությամբ։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բայքալը հայտարարել է, թե Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Էրդողանին ուղերձ է հղել՝ ակնարկելով, որպեսզի փարիզյան այցի ժամանակ նրան չուղեկցի կինը։ Պատճառը վերջինիս գլխաշորն է։ Սակայն ավելի ուշ Բայքալի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ ուղղելով կուսակցապետի ասածը. Բայքալը Սարկոզիին շփոթել էր Ժակ Շիրակի հետ։
Ի վերջո, թուրք ընդդիմադիրի հայտարարությունները պաշտոնապես հերքել է Թուրքիայի կառավարությունը՝ հայտարարելով, թե դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Հայտարարությամբ հանդես է եկել նաև Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանը, նշելով, որ թուրք առաջնորդներն ու նրանց կանայք ֆրանսիական պետության կողմից միշտ ընդունվել և շարունակելու են ընդունվել բարձր մակարդակով։
Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցած կատաղի ծեծկռտուքի պատճառներից մեկը դարձյալ վարչապետ Էրդողանի կինն ու նրա գլխաշորն էր։ Իշխող կուսակցության պատգամավոր Բեքիր Բոզդաղը լիագումար նիստին օրակարգ էր բերել գլխաշորի հետ կապված հարցը։
Վերջինիս հակադարձելու համար ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորներից Օսման Դուրմուշը հայտարարել էր, թե իշխող կուսակցության ներկայացուցիչները վարչապետ Էրդողանին վերաբերվում են որպես «մարգարեի», և գլխաշորի քննարկումների առնչությամբ օրինակ էր բերել վարչապետի կնոջը՝ քամահրանքով խոսելով նրա մասին։Wednesday, February 10, 2010
Թուրքական ընդդիմությունն ընկել է Էրդողանի կնոջ գլխաշորի ետևից
Tert.am. 10-2-2010- Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Դենիզ Բայքալը երեկ հանդես է եկել հայտարարությամբ` իբրև թե սկանդալային բացահայտում անելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կնոջ՝ Էմինե Էրդողանի հիջաբի (գլխաշորի) առնչությամբ։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բայքալը հայտարարել է, թե Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Էրդողանին ուղերձ է հղել՝ ակնարկելով, որպեսզի փարիզյան այցի ժամանակ նրան չուղեկցի կինը։ Պատճառը վերջինիս գլխաշորն է։ Սակայն ավելի ուշ Բայքալի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ ուղղելով կուսակցապետի ասածը. Բայքալը Սարկոզիին շփոթել էր Ժակ Շիրակի հետ։
Ի վերջո, թուրք ընդդիմադիրի հայտարարությունները պաշտոնապես հերքել է Թուրքիայի կառավարությունը՝ հայտարարելով, թե դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Հայտարարությամբ հանդես է եկել նաև Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանը, նշելով, որ թուրք առաջնորդներն ու նրանց կանայք ֆրանսիական պետության կողմից միշտ ընդունվել և շարունակելու են ընդունվել բարձր մակարդակով։
Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցած կատաղի ծեծկռտուքի պատճառներից մեկը դարձյալ վարչապետ Էրդողանի կինն ու նրա գլխաշորն էր։ Իշխող կուսակցության պատգամավոր Բեքիր Բոզդաղը լիագումար նիստին օրակարգ էր բերել գլխաշորի հետ կապված հարցը։
Վերջինիս հակադարձելու համար ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորներից Օսման Դուրմուշը հայտարարել էր, թե իշխող կուսակցության ներկայացուցիչները վարչապետ Էրդողանին վերաբերվում են որպես «մարգարեի», և գլխաշորի քննարկումների առնչությամբ օրինակ էր բերել վարչապետի կնոջը՝ քամահրանքով խոսելով նրա մասին։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment