«Լրագիր» 22-2-2010- Նադեժդա Սարգսյանը, ով բողոքում է, որ կեղծվել է Եվրատեսիլ 2010 երգի մրցույցի Հայաստանի մասնակցի ընտրությունն, ու դրա համար է իր դուստր Էմմին պարտվել այդ մրցույթում, հայտարարում է, թե Հանրային հեռուստաընկերության նախագահ Ալեքսան Հարությունյանն իրեն խոստացել էր, որ Էմմի եւ Միհրան զույգն էր գնալու Եվրատեսիլ: Ալեքսան Հարությունյանն էլ հայտարարել է, որ ինքը Նադեժդա Սարգսյանին չի խոստացել այդպիսի բան: Բայց խնդիրը դա չէ: Մի կողմ թողնենք, թե ով, երբ եւ ինչ է խոստացել Նադեժդա Սարգսյանին:
Բանն այն է, որ անարդարությունից եւ կեղծիքից բողոքող Նադեժդա Սարգսյանը հայտարարում է, որ իրեն խոստացել էին, որ գնալու է Էմմին: Եվ ինչ: Իսկ այդ ժամանակ Նադեժդա Սարգսյանն արդյոք մտածել է արդարության մասին: Այսինքն, արդյոք փորձել է պարզել, որ եթե ընտրություն է լինելու, ապա ինչպես են իրեն խոսք տալիս, որ Եվրատեսիլ “գնալու” է Էմմին: Նադեժդա Սարգսյանն արդյոք փորձել է իրեն խոստում տվողներին ասել, թե ինքն ուրախ կլիներ, բայց գերադասում է, որ Եվրատեսիլ գնա նա, ով կհաղթի արդար քվեարկության միջոցով: Թե Էմմիի Եվրատեսիլ գնալու խոստումը “զգլխել” է Նադեժդա Սագսյանին, եւ նա մոռացել է արդարություն եւ ընտրություն հասկացությունների մասին:
Թերեւս ոչ: Հարցն իրականում թերեւս ավելի պարզ հարթության վրա է: Ավելի կոնկրետ` հարցը “արդարություն” հասկացության հայկական ընկալման ծիրում է: Հայաստանի հասարակության մի զգալի մասի համար անարդարությունը վատ է այն դեպքում, երբ կիրառվում է իրենց հանդեպ, իսկ եթե իրենց համար է կիրառվում, ապա ամեն ինչ միանգամայն արդար է: Հայաստանի հասարակության թերեւս գերակշիռ մասի համար անարդարությունն ուշադրության առարկա է դառնում այն դեպքում, երբ կոնկրետ առնչվում է իրենց անձին, իսկ երբ կոնկրետ իրենց անձից, իրենց հարազատ-բարեկամական շրջապատից հեռու է, ապա այդ անարդարությունը գրեթե չի նկատվում: Դե, իսկ եթե անարդարությունը ծառայում է իրենց անձին, հարազատ-բարեկամությանը, ապա դա արդեն ընդհանրապես “արդարության” վերին աստիճանն է:
Դրա համար էլ, օրինակ, Հայաստանում, երբ որեւէ մի “արտոնյալ” մեքենա անցնում է կարմիր լույսի տակով, մյուս վարորդները դրանից դժգոհում են ոչ թե երեւույթի անարդար եւ անիրավ լինելու, այլ իրենց հասանելի չլինելու պատճառով: Այլ կերպ ասած, հայաստանցի վարորդների զգալի մասը ոչ թե ուզում է հավասարություն կարմիր լույսի տակ, այլ “հավասարություն կարմիր լույսի տակով անցնելիս”: Ու այդպես է կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Հայաստանցին զայրանում է, երբ իրեն խաբում են, բայց հաջորդ պահին մարդ է որոնում, որ ինքը խաբի:
Նադեժդա Սարգսյանն էլ, ով պատրաստվում է դիմել դատարան, թերեւս թող դիմի ոչ թե ընտրության արդյունք կեղծելու, այլ պարզապես իրեն խաբելու հայցով: Նադեժդա Սարգսյանին պարզապես խաբել են, ասել են Էմմին կգնա, բայց ուղարկում են ուրիշին: Այդքան բան, ու այդ ամենն արդարության հետ որեւէ կապ չունի, որովհետեւ արդարություն հասկացությունն էլ կապ չունի հայաստանյան միջավայրի հետ, որի կարկառուն ներկայացուցիչ են բոլորը, այդ թվում Եվրատեսիլի մասնակցի ընտրության կազմակերպման հետ այս կամ այն առնչությունն ունեցողները:
Ամենակարեւոր հարցն այս դեպքում թերեւս այն է, թե ով եւ ինչ պետք է անի, արդարության հայաստանյան ընկալումը փոխելու համար, որպեսզի հասարակության համար անարդարությունն ինքնին լինի անընդունելի` անկախ նրանից, թե ում հանդեպ կամ ում համար է այն կատարվում: Վերջին հաշվով, հասարակությունը թերեւս այդքան էլ մեղավոր չէ իր ունեցած այդ ընկալման համար, որովհետեւ պետությունն ու հասարակությունը տարբեր հասարակարգերում եւ տարիներին ղեկավարած էլիտաները ստեղծել են կյանքի այնպիսի պայմաններ, որոնց պարագայում քաղաքացիները ստիպված են եղել անձնական բարեկեցության հասնելու համար հիմնականում ապավինել անարդարությանը, “արտոնյալ” լինելու հեռանկարին: Հետեւաբար, թերեւս էլիտայի խնդիրն է փոխել անարդարության ներկայիս ընկալումը: Իսկ դա փոխելու համար պետք է ստեղծել կյանքի այնպիսի պայմաններ, երբ քաղաքացին տեսնի, որ առավելապես արդար միջոցներն են իրեն հաջողություն ապահովում այս կամ այն ոլորտում:
Բայց հասկանալի է նաեւ, թե ինչու էլիտան, կամ այսպես կոչված էլիտան չի գնում այդօրինակ քայլի եւ չի ստեղծում կյանքի այդօրինակ պայմաններ: Էլիտայի կամ այսպես կոչված էլիտայի համար նախընտրելի է, երբ կա անարդարության “հայաստանյան ընկալումը”, քանի որ այդ պարագայում անարդարությունը երկրում մեծ հաշվով գտնվում է լեգիտիմ կարգավիճակում, ու էլիտայից կամ այսպես կոչված էլիտայից հասարակության լուռ կամ բարձրաձայն դժգոհություն էլ հիմնականում, ինչքան էլ լինի պարադոքսալ, լինում է ոչ թե արդարության, այլ անարդարության անձնական իրավունքի հասանելիության համար:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆMonday, February 22, 2010
ԿԱՐՄԻՐ ԼՈՒՅՍԻ ՏԱԿՈՎ ԱՆՑՆԵԼԻՍ

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment