News.am. 22-2-2010- Իրանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները ուղղված չեն երրորդ երկրների դեմ, եւ այդ կապերը թույլ չեն տա ոչ մի երկրի խառնվել երկու երկրների ներքին գործերին: Այդ մասին փետրվարի 21-ին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպմանը:
Հանդիպման ընթացքում, ինչպես հաղորդում է MEHRNEWS-ը, Իրանի ԱԳՆ ղեկավարը նշել է երկու երկրների կարեւոր աշխարհաքաղաքական դիրքը՝ կոչ անելով խորացնել երկկողմ համագործակցությունը:
Իր հերթին Ասադովը նկատել է, թե Իրանն ու Ադրբեջանը ունեն սերտ պատմական, մշակութային եւ կրոնական կապեր, եւ միաժամանակ հավելել, թե այդ հարաբերություններ սերտ համագործակցության ուղի են հարթել:
Նա նշել է, թե իր այցը նպատակ ունի ընդլայնել Իրանի հետ կապերը բոլոր ուղղություններով, մասնավորապես՝ խորհրդարանական:Monday, February 22, 2010
Մոթթաքի. Իրան-Ադրբեջան հարաբերությունները որեւէ մեկի դեմ ուղղված չեն
News.am. 22-2-2010- Իրանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները ուղղված չեն երրորդ երկրների դեմ, եւ այդ կապերը թույլ չեն տա ոչ մի երկրի խառնվել երկու երկրների ներքին գործերին: Այդ մասին փետրվարի 21-ին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպմանը:
Հանդիպման ընթացքում, ինչպես հաղորդում է MEHRNEWS-ը, Իրանի ԱԳՆ ղեկավարը նշել է երկու երկրների կարեւոր աշխարհաքաղաքական դիրքը՝ կոչ անելով խորացնել երկկողմ համագործակցությունը:
Իր հերթին Ասադովը նկատել է, թե Իրանն ու Ադրբեջանը ունեն սերտ պատմական, մշակութային եւ կրոնական կապեր, եւ միաժամանակ հավելել, թե այդ հարաբերություններ սերտ համագործակցության ուղի են հարթել:
Նա նշել է, թե իր այցը նպատակ ունի ընդլայնել Իրանի հետ կապերը բոլոր ուղղություններով, մասնավորապես՝ խորհրդարանական:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment