Monday, February 22, 2010

Թուրքական իշխանությունները վերականգնում են Վանի հայկական եկեղեցիները

Tert.am 22-2-2010- Թուրքական իշխանությունները որոշում են կայացրել վերականգնել Վանի հայկական եկեղեցիները: Anadolu գործակալության հետ հարցազրույցում Վանի փոխնահանգապետ Հալիլ Բերքը հայտարարել է, որ նահանգապետարանի կողմից պատրաստված նախագծով նախատեսվում է վերականգնել Վանա լճի Չարփանաք կղզում և Յուքարըբաքրաչլը գյուղում (Վարագավանք) գտնվող հայկական եկեղեցիները: «Վանա լիճ ասելիս` պատկերացնում ենք Աղթամար կղզին: Սակայն Վանա լճում Աղթամարից բացի ևս 3 կղզի կա, որոնցից յուրաքանչյուրն ունի եկեղեցի։ Մեր պատրաստած նախագծի շրջանակում այս տարվա ապրիլից կսկսվեն Չարփանաք կղզում և Յուքարըբաքրաչլը գյուղում գտնվող հայկական եկեղեցիների վերականգնման աշխատանքները»,- հայտարարել է փոխնահանգապետը:

No comments: