Saturday, February 27, 2010

Ֆ. Փալոնե: «Էթնիկ ցեղասպանությունները, հայերի նկատմամբ հալածանքներն այլևս չի հանդուրժվելու»

Panorama.am. 26-2-2010- ԱՄՆ Սենատի Հայաստանին աջակցող խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն ուրբաթ օրը հանդես է եկել է կոնգրեսին ուղղված հայտարարությամբ` Սումգայիթի ջարդերի 22-րդ տարելիցի կապակցությամբ «Տկն. Խոսնակ, այս կիրակի կլրանա 1988 թ-ի փետրվարին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղաբնակ հայերի նկատմամբ իրականացված ողբերգական ջարդերի հերթական տարելիցը: Ադրբեջանցի ազգայնականների կողմից իրագործված այդ եռօրյա վայրագությունների արդյունքում բազում հայեր զոհվեցին, որոնցից մեծ մասը ծեծի ու չարչարանքներից հետո կենդանի այրվեցին կրակի վրա: Հարյուրավոր անմեղ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան` մեծ մասը դառնալով հաշմանդամներ: Բազում կանայք, այդ թվում անչափահասներ, բռնաբարվեցին: Ավելի քան 200 բնակարաններ թալանվեցին, հայերին պատկանող տասնյակ մեքենաներ այրվեցին ու ջարդվեցին, բազմաթիվ արվեստի կենտրոններ, արհեստանոցներ, խանութներ, կրպակներ քանդվեցին, հազարավոր մարդիկ փախստականներ դարձան: Տկն. Խոսնակ, այս ոճրագործությունները դեռևս Ադրբեջանի իշխանությունների կողմից համարժեք հետաքննության չեն ենթարկվել, դրանց կազմակերպիչներն ու իրագործողներն ուղղակի ազատ են արձակվել, որոնցին շատերը ներկայումս ադրբեջանական խորհրդարանի անդամներ են: Չնայած Ադրբեջանի կառավարության բոլոր ջանքերին` կոծկելու հանցագործությունը, այնուամենայնիվ բավականաչափ խիզախ վկաներ ճշգրիտ փաստեր են ու վկայություններ են տվել դեպքերի վերաբերյալ: Սումգայիթյան ջարդերը Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած երկարատև ագրեսիայի շարքում միակ օրինակը չեն: Դրանց նախորդել էր 1988-ի փետրվարին քաղաքը ցնցած հակահայկական արշավի ալիքը: Քաղաքի համարյա ողջ տարածքը 250 000 բնակչությամբ զանգվածային բռնությունների հարթակի էր վերածվել տեղաբնակ հայերի համար: Վայրագությունները սկիզբ դրեցին հայ բնակչության նկատմամբ իրականացված ավելի հզոր էթնիկ զտումների քաղաքականությանը, ինչն իր գագաթնակետին հասավ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սկսած պատերազմում: Պատերազմին զոհ գնացին ավելի քան 30 000 և փախստականի վերածվեցին մեկ միլիոնից ավելի թե հայեր, թե ադրբեջանցիներ: 1992 թ-ից մինչ 1994 թ-ը ընթացող շարունակական վայրագությունները Ադրբեջանում, զուգահեռաբար Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի ընդամենը մի քանի տարվա ընթացքում անհետացման եզրին բերեցին Ադրբեջանում 450 հազարանոց հայկական հզոր համայնքը: Այս ապրիլին նշվելիք Հայոց Ցողասպանության 95-րդ տարելիցին զուգահեռ, հիշատակելու ենք նաև Սումգայիթում և ողջ Ադրբեջանում իրականացված ջարդերի զոհերին: Տկն. Խոսնակ, այս տարելիցը ևս մեկ անգամ հիշեցնում է հայ ժողովրդի առճակատումը պատմական անարդարության հետ, դժբաժտաբար, ինչպես իր ողջ պատմության ընթացքում: Միանալով հայ ժողովրդին ու բոլոր այն բարի կամքի տեր մարդկանց, որոնք կիսում են այս վայրագությունների զոհերի վիշտը, կոչ ենք անում Ադրբեջանին և Թուրքիային վերացնել շրջափակումն ու չարակամ դիրքորոշումը հայ ժողովրդի նկատմամբ, ձգտել հարատև խաղաղության հաստատաման: Ժամանակն է, որ Միացյալ Նահանգներն անի այն ինչ կարող է, օգտագործի իր աշխարհաքաղաքական ազդեցությունը ինչն ազդակ կլինի այն բանի, որ էթնիկ ցեղասպանությունները, ինքնիշխան ազգերի անօրինական շրջափակումը և հայերի նկատմամբ հաճախակի հալածանքներն այլևս չի հանդուրժվելու», - ասված է հայտարարությունում:

No comments: