Tert.am. 20-2-2010- «Մեզ նախօրոք ասվել է, որ այս անգամ հնարավոր է այնպես անել, որ Էմմին և Միհրանն ընտրվեն: Նախօրոք մեզ ասվել է, որ Էմմին և Միհրանը շատ լավ զույգ կկազմեն և կներկայացնեն Հայաստանը»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց երգչուհի Էմմիի մայրը՝ Նադեժդա Սարգսյանը` մեկնաբանելով վերջին օրերին շրջանառվող լուրերը, թե «Եվրատեսիլ 2010»-ը խոստացել էին Էմմիին և Միհրանին:
Նա նշեց, որ բազմիցս կազմակերպիչներից հետաքրքվել է` արդյոք դա լինելու է երգի՞, թե՞ կատարողների մրցույթ: «Ինձ ասել են` դուք ի՞նչ ունեք վախենալու, երկրպագուների այդքան մեծ բանակ ունեք»,- նշեց երգչուհին:
Ըստ նրա` հավատալով այս խոստումներին` Էմմին մեկնել է ԱՄՆ, ծախսեր արել և նախապատրաստական աշխատանքներ իրականացրել: «Մինչև վերջին րոպեն մեզ ասել են`արժե մեկնել: Ինձ նաև վստահեցրին, որ լինելու է մրցույթ, որը լինելու է արդար, և մենք վախենալու ոչինչ չունենք»,- անկեղծացավ երգչուհին:
Սարգսյանը նշեց, որ այդ օրերին ինքը կազմակերպիչներին անընդհատ մի հարց է տվել. «Արդյոք սերվերը, ինչպես միշտ, այն խաղերը չի՞ տալու, որոնք տվել է թե՛ «Երկու աստղ» նախագծի, թե՛ այլ մրցույթների ժամանակ»: Սակայն նրան պատասխանել են, որ բոլոր օպերատորները շատ լավ են աշխատում, սերվերում էլ ոչ մի խափանում չի լինելու:
«Բացի ինձանից, Միհրանը կապ է պաշտպանել նաև Հանրային հեռուստաընկերության ղեկավարության հետ`պարզելու` թողնի՞ արդյոք իր գործերը և մասնակցի մրցույթին: Հեռուստաընկերության ղեկավարությունը նրան պատասխանել է` անպայման դուք գնալու եք»,- մանրամասնեց Նադեժդա Սարգսյանը: Նա թեև չցանկացավ կոնկրետ անուններ նշել, լրագրողների «ճնշումների» ներքո, այնուամենայնիվ, ասաց, որ Միհրանին Հանրային հեռուստաընկերության ղեկավար Ալեքսան Հարությունյանն է նման խոստում տվել:
Երգչուհին հերքեց այն տեղեկությունները, թե հաջորդ տարվա «Եվրատեսիլը» Էմմիին են խոստացել:Saturday, February 20, 2010
Էմմիին և Միհրանին «Եվրատեսիլը» խոստացել էր Ալեքսան Հարությունյանը. Նադեժդա Սարգսյան
Tert.am. 20-2-2010- «Մեզ նախօրոք ասվել է, որ այս անգամ հնարավոր է այնպես անել, որ Էմմին և Միհրանն ընտրվեն: Նախօրոք մեզ ասվել է, որ Էմմին և Միհրանը շատ լավ զույգ կկազմեն և կներկայացնեն Հայաստանը»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց երգչուհի Էմմիի մայրը՝ Նադեժդա Սարգսյանը` մեկնաբանելով վերջին օրերին շրջանառվող լուրերը, թե «Եվրատեսիլ 2010»-ը խոստացել էին Էմմիին և Միհրանին:
Նա նշեց, որ բազմիցս կազմակերպիչներից հետաքրքվել է` արդյոք դա լինելու է երգի՞, թե՞ կատարողների մրցույթ: «Ինձ ասել են` դուք ի՞նչ ունեք վախենալու, երկրպագուների այդքան մեծ բանակ ունեք»,- նշեց երգչուհին:
Ըստ նրա` հավատալով այս խոստումներին` Էմմին մեկնել է ԱՄՆ, ծախսեր արել և նախապատրաստական աշխատանքներ իրականացրել: «Մինչև վերջին րոպեն մեզ ասել են`արժե մեկնել: Ինձ նաև վստահեցրին, որ լինելու է մրցույթ, որը լինելու է արդար, և մենք վախենալու ոչինչ չունենք»,- անկեղծացավ երգչուհին:
Սարգսյանը նշեց, որ այդ օրերին ինքը կազմակերպիչներին անընդհատ մի հարց է տվել. «Արդյոք սերվերը, ինչպես միշտ, այն խաղերը չի՞ տալու, որոնք տվել է թե՛ «Երկու աստղ» նախագծի, թե՛ այլ մրցույթների ժամանակ»: Սակայն նրան պատասխանել են, որ բոլոր օպերատորները շատ լավ են աշխատում, սերվերում էլ ոչ մի խափանում չի լինելու:
«Բացի ինձանից, Միհրանը կապ է պաշտպանել նաև Հանրային հեռուստաընկերության ղեկավարության հետ`պարզելու` թողնի՞ արդյոք իր գործերը և մասնակցի մրցույթին: Հեռուստաընկերության ղեկավարությունը նրան պատասխանել է` անպայման դուք գնալու եք»,- մանրամասնեց Նադեժդա Սարգսյանը: Նա թեև չցանկացավ կոնկրետ անուններ նշել, լրագրողների «ճնշումների» ներքո, այնուամենայնիվ, ասաց, որ Միհրանին Հանրային հեռուստաընկերության ղեկավար Ալեքսան Հարությունյանն է նման խոստում տվել:
Երգչուհին հերքեց այն տեղեկությունները, թե հաջորդ տարվա «Եվրատեսիլը» Էմմիին են խոստացել:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment