Wednesday, February 10, 2010

Դ. Բայքալ. Թուրքական կառավարության քաղաքականությունը ձախողվել է

Aysor.amղ 10-2-2010- «Մոտենում է ապրիլի 24-ը: Թուրքիան կրկին ճնշումների է ենթարկվելու: Դա նշանակում է կառավարության` հայկական և «զրո հիմնախնդիր» քաղաքականության լիակատար ձախողում: Կորցված է բարեկամությունը Ադրբեջանի հետ: «Զրո հիմնախնդիր» ասելով` ոչ միայն չկարողացան լուծել Հայաստանի հետ առկա հիմնախնդիրները, այլև ձեռք բերեցին խնդիրներ Ադրբեջանի հետ», - հայտարարել է թուրքական Հանրապետական ազգային կուսակցության ղեկավար Դենիզ Բայքալը: Այս մասին հայտնում է ադրեջանական ԱՊԱ տեղեկատվական գործակալությունը: «Հայաստանը մեր հարևանն է: Հայաստան պետության ստեղծումից հետո Թուրքիան առաջին երկրներից էր, որ ճանաչեց նրան», - հայտարարել է Դ. Բայքալը: Ընդ որում նա նշել է, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է ղարաբաղյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի հետ տեղի ունեցածի պատճառով` հաշվի առնելով այն ծանր պարտությունը, որ ադրբեջանական զորքերին հասցրեց ԼՂՀ Պաշտպանության բանակը: «Իսկ այսօր կառավարությունը խոսում է «հարևանների հետ զրո հիմնախնդրի» մասին: Եթե հիմնախնդրի լուծումը մեր ձեռքում է, նշանակում է, որ կա՛մ հիմնախնդիրը ստեղծել ենք մենք, կա՛մ կուլ ենք տվել մյուս կողմից ստեղծված հիմնախնդիրը», - ընդգծել է Բայքալը:

No comments: