Saturday, February 20, 2010

Իրանի դեսպանը խուսափեց պատասխանել Ղարաբաղում խաղաղարարների տեղակայման հարցին

Tert.am. 19-2-2010- Ղարաբաղի հակամարտությունը երկար պատմություն ունի։ Եվ Իրանը հենց հակամարտության սկզբից լուրջ ջանքեր է գործադրել, որպեսզի հրադադար լինի։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Ալի Սաղայանը։ «Թեհրանը մշտապես կողմ է եղել և ջանացել, որպեսզի խնդիրը կարգավորվի կողմերի միջև երկխոսության միջոցով, միաժամանակ՝ ողջունելով միջազգային կառույցների, տվյալ դեպքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը»,– ասաց դեսպանը։ Ազատագրված տարածքներում խաղաղարար ուժերի տեղակայման վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան՝ Սաղայանը նշեց. «Հաշվի առնելով, որ Իրանը միակ պետությունն է, որը Ղարաբաղի հետ ունի ընդհանուր սահմաններ, մենք մեր տեսակետն ու դիտարկումներն անպայման ունեցել ենք և ունենք խաղաղարար ուժերի տեղակայման հարցում»,– ասաց նա՝ այդպես էլ չմանրամասնելով իրանական կողմի տեսակետը։

No comments: