/PanARMENIAN.Net/ 19.02.2010 - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան մեկուսացված է երեւում: Թուրքիայի ամենասերտ դաշնակցությունը` Միացյալ Նահանգները, որը նույնպես հայ-թուրքական նախագծի հիմնական հովանավորներից է, անցել է Հայաստանի կողմը: Ռուսաստանը հայտարարում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չպետք է կապված լինի ղարաբաղյան կարգավորման հետ, այդ մոտեցումը կիսում է նաեւ Վաշինգտոնը: Այդ մասին գրում է բրիտանական The Economist թերթը:
Ինչպես գրում է թերթը, Միացյալ Նահանգներն ակտիվորեն հետեւում է այդ գործընթացին: «Եթե հայ-թուրքական գործընթացը ձախողվի, դա ճանապարհ կբացի 1915 թվականի իրադարձությունները Ցեղասպանություն ճանաչող բանաձեւի համար: Դա իր հերթին կարող է հակաամերիկյան տրամադրություններ հրահրել Թուրքիայում, ինչն Անկարայի մոտ այնպիսի տպավորություն կստեղծի, թե նա պետք է պատասխան քայլերի գնա»,- ասվում է հոդվածում:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:Saturday, February 20, 2010
The Economist. Հայ-թուրքական գործընթացում Վաշինգտոնը Հայաստանի կողմն է անցել
/PanARMENIAN.Net/ 19.02.2010 - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան մեկուսացված է երեւում: Թուրքիայի ամենասերտ դաշնակցությունը` Միացյալ Նահանգները, որը նույնպես հայ-թուրքական նախագծի հիմնական հովանավորներից է, անցել է Հայաստանի կողմը: Ռուսաստանը հայտարարում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չպետք է կապված լինի ղարաբաղյան կարգավորման հետ, այդ մոտեցումը կիսում է նաեւ Վաշինգտոնը: Այդ մասին գրում է բրիտանական The Economist թերթը:
Ինչպես գրում է թերթը, Միացյալ Նահանգներն ակտիվորեն հետեւում է այդ գործընթացին: «Եթե հայ-թուրքական գործընթացը ձախողվի, դա ճանապարհ կբացի 1915 թվականի իրադարձությունները Ցեղասպանություն ճանաչող բանաձեւի համար: Դա իր հերթին կարող է հակաամերիկյան տրամադրություններ հրահրել Թուրքիայում, ինչն Անկարայի մոտ այնպիսի տպավորություն կստեղծի, թե նա պետք է պատասխան քայլերի գնա»,- ասվում է հոդվածում:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment