Tuesday, February 23, 2010

Թուրքական TRT-ն վաղօրոք տեղյա՞կ է եղել բարձրաստիճան սպաների խուզարկության մասին

News.am. 23-2-2010- TRT TV,Web- Փետրվարի 22-ի Թուրքիայում բարձրագույն զինվորական հրամանատարության ձերբակալությունները հետաքրքիր միջադեպով են աչքի ընկել։ Թուրքական TRT եւ Anadolu Ajansı լրատվական գործակալությունները առավոտյան հայտնել էին, որ Թուրքիայի առաջին ցամաքային ուժերի նախկին հրամանատար Չեթին Դողանի եւ պաշտոնաթող գեներալ Սյուհա Թանյելիի տներում խուզարկություններ են կատարվում՝ «Մեծ մուրճ» գործողությունների ծրագրի հետ կապված։ Սակայն այդ լուրերը ժխտում էին նախկին գեներալները՝ ասելով որ ոչ մի խուզարկություն չկա։ Պաշտոնաթող գեներալ Չեթին Դողանը լարված սպասել է, մինչ այդ լուրերը իրականություն կդառնան եւ խուզարկությունները սկսվելուց հայտարարել, որ վերջապես եկան խուզարկելու։ Փաստորեն TRT -ն եւ Anadolu-ն նախօրոք իմացել են Չեթին Դողանի տան խուզարկության մասին։ NEWS.am-ը հիշեցնում է, որ փետրվարի 22-ին ձերբակալվել է ընդհանուր առմամբ 49 բարձրաստիճան զինվորական, որոնց թվում են 21 գեներալ եւ 27 բարձրաստիճան սպաներ։ Նշենք, որ թուրքական Taraf-ի կողմից հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ «Մեծ մուրճ» գործողությունների ծրագիրը իր մեջ ներառում էր եւս չորս ծրագրեր, որոնց արդյունքում պետք է ռազմական հեղաշրջում տեղի ունենար։ Նախատեսված է եղել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ պայթեցնել մզկիթներ, Էգեյան ծովի վրա իջեցնել կործանիչներ, դրանցով ցույց տալ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թուլությունը եւ իրականացնել հեղաշրջում։

No comments: