Wednesday, February 24, 2010

Xocali.net. Նախագիծ, որը կբացահայտի Ադրբեջանի ներկայացրած կեղծիքները` Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ

Panorama.am. 23-2-2010- Վաղը տեղի կունենա Xocali.net նոր նախագծի շնորհանդեսը` նվիրված Խոջալուի դեպքերի վերաբերյալ քարոզչական գործունեությանը: «Այլատյացության կանխարգելման նախաձեռնությունը» ներկայացնում է «Աննախադեպ կեղծիքների և փաստերի աղավաղման ժամանակագրություն» http://xocali.net/ նախագիծը: Միջոցառումը տեղի կունենա ժամը 13-ին «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում: Ադրբեջանական քարոզչությունն ակտիվորեն կեղծ փաստեր է օգտագործում Աղդամի դեպքերի վերաբերյալ, որի ընթացքում 1992 թ-ի փետրվարի 26-ին զոհվեցին Խոջալու (Խոջալը) գյուղի բնակիչները: Ողբերգության վերաբերյալ նյութերը տարածվում են ադրբեջանական ԶԼՄ-ների, քարոզչությամբ զբաղվող տարատեսակ կազմակերպությունների կողմից: Ադրբեջանական կողմի հիմնական նպատակը զոհվածների համար ողջ պատասխանատվությունը հայկական կողմի վրա բարդելն է: Xocali.net նախագիծը կոչված է հետազոտելու և բացահայտելու այն կեղծիքները, որոնք կիրառում է ադրբեջանական քարոզչությունը «Խոջալուի գործի վերաբերյալ»: Մասնավորապես` հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են մոտ 20 կեղծ լուսանկարներ, որոնք օգտագործում է ադրբեջանական կողմը: Միջազգային հանրությանը ցնցելու և հայկական կողմի հանդեպ բացասական վերաբերմունք ձևավորելու նպատակով` ադրբեջանական քարոզչամեքենան օգտագործում է Թուրքիայում քրդական ջարդերի զոհերի, Սերեբրեննիցայի (Բոսնիա և Հերցոգովինա) սպանդի զոհերի լուսանկարները և այլն: Բացի այդ` տարվող աշխատանքների ընթացքում աղաղակող կեղծիքներ են հայտնաբերվել Աղդամում կատարված ողբերգության զոհերի անվանացուցակում, որոնք ներկայացվում են ադրբեջանական պաշտոնական կառույցների կողմից` դեսպանատներ, նախագահական գրադարան:

No comments: