Wednesday, February 24, 2010

Մերզլյակովին կփոխարինի Պոպովը

7Or.am. 23-2-2010- «Ազատություն» ռադիոկայանի մոսկովյան թղթակցի փոխանցմամբ՝ Ռուսաստանի դիվանագիտական աղբյուրները հաստատել են, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովին կփոխարինի Իգոր Պոպովը։ Այդ մասին պաշտոնական տեղեկատվություն ռուսաստանյան արտաքին գերատեսչությունից խոստացել են տրամադրել վաղը, քանի որ այսօր Ռուսաստանում ոչ աշխատանքային օր է: Իգոր Պոպովը 2005 թվականին նշանակվել է Մոզամբիկում Ռուսաստանի դեսպան: Մերզլյակովը հնարավոր է նշանակվի Էստոնիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան։

No comments: