Tert.am. 22-3-2010- Պարոն Ալիևը չկայացած երկխոսության մասին հերթական մենախոսությամբ է հանդես եկել: Այս մասին «Մեդիամաքս» լրատվական գործակալությանն ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի մի շարք հայտարարությունները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: «Այդ մենախոսության համաձայն՝ Ադրբեջանն սկզբունքորեն ավարտել է ինքն իր հետ վարած բանակցությունները և այն, ինչի հասել է, հիմնականում համապատասխանում է Ադրբեջանի շահերին: Ճիշտ է՝ որոշ բացառություններով. ամենայն հավանակությամբ ինքն իր հետ էլ չի կարողանում պայմանավորվել»,– նշել է փոխարտգործնախարարը։
Նրա խոսքով՝ ժառանգությամբ ստացված իշխանության անփոխարինելիությունը սահմանադրորեն ամրագրելց հետո նախագահ Ալիևն իրեն իրավունք է վերապահել խոսել ժամանակի, միջազգային իրավունքի, միջնորդների, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անունից:
«Բաքուն ձև է անում, թե չի հասկանում Լեռնային Ղարաբաղի անկախությանը այլընտրանքի բացակայությունը` ոչ հիմա, ոչ հարյուր տարի անց, կամ էլ երբևէ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան կայացած պետություն է, որը կարողացել է դիմագրավել Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությանը և ագրեսիային: Ադրբեջանը, ստիպված լինելով զինադադար ստորագրել ԼՂՀ հետ, նրա անկախությունը ճանաչել է դեռևս 1994թ.:
Նախագահ Ալիևի հայտարարությունները հակամարտության կարգավորման ուղղությամբ կառուցողական երկխոսությանը անպատրաստ լինելու վառ ապացույց են: Ադրբեջանում շարունակում են փչել պատրանքների փուչիկը, որն առաջացել է նավթային ասեղի վրա նստելուց ու հակամարտության էության և բանակցությունների ընթացքի վերաբերյալ անվերջ խեղաթյուրումներից: Չեն դադարում ռազմատենչ հայտարարությունները, որոնք ուղղված են հերթական անգամ նույն փոցխին կանգնելուն: Ադրբեջանը հնարավորություն ունի դուրս բերել զորքերը ԼՂՀ-ի օկուպացված տարածքներից և սկսել ԼՂՀ հետ բանակցությունները մինչև պատրանքների, խեղաթյուրումների ու ինքնահավան կերպով սուր ճոճելու փուչիկը կպայթի»,– ասել է Շավարշ Քոչարյանը։Monday, March 22, 2010
Ադրբեջանը ԼՂՀ անկախությունը ճանաչել է դեռ 1994–ին
Tert.am. 22-3-2010- Պարոն Ալիևը չկայացած երկխոսության մասին հերթական մենախոսությամբ է հանդես եկել: Այս մասին «Մեդիամաքս» լրատվական գործակալությանն ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի մի շարք հայտարարությունները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: «Այդ մենախոսության համաձայն՝ Ադրբեջանն սկզբունքորեն ավարտել է ինքն իր հետ վարած բանակցությունները և այն, ինչի հասել է, հիմնականում համապատասխանում է Ադրբեջանի շահերին: Ճիշտ է՝ որոշ բացառություններով. ամենայն հավանակությամբ ինքն իր հետ էլ չի կարողանում պայմանավորվել»,– նշել է փոխարտգործնախարարը։
Նրա խոսքով՝ ժառանգությամբ ստացված իշխանության անփոխարինելիությունը սահմանադրորեն ամրագրելց հետո նախագահ Ալիևն իրեն իրավունք է վերապահել խոսել ժամանակի, միջազգային իրավունքի, միջնորդների, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անունից:
«Բաքուն ձև է անում, թե չի հասկանում Լեռնային Ղարաբաղի անկախությանը այլընտրանքի բացակայությունը` ոչ հիմա, ոչ հարյուր տարի անց, կամ էլ երբևէ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան կայացած պետություն է, որը կարողացել է դիմագրավել Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությանը և ագրեսիային: Ադրբեջանը, ստիպված լինելով զինադադար ստորագրել ԼՂՀ հետ, նրա անկախությունը ճանաչել է դեռևս 1994թ.:
Նախագահ Ալիևի հայտարարությունները հակամարտության կարգավորման ուղղությամբ կառուցողական երկխոսությանը անպատրաստ լինելու վառ ապացույց են: Ադրբեջանում շարունակում են փչել պատրանքների փուչիկը, որն առաջացել է նավթային ասեղի վրա նստելուց ու հակամարտության էության և բանակցությունների ընթացքի վերաբերյալ անվերջ խեղաթյուրումներից: Չեն դադարում ռազմատենչ հայտարարությունները, որոնք ուղղված են հերթական անգամ նույն փոցխին կանգնելուն: Ադրբեջանը հնարավորություն ունի դուրս բերել զորքերը ԼՂՀ-ի օկուպացված տարածքներից և սկսել ԼՂՀ հետ բանակցությունները մինչև պատրանքների, խեղաթյուրումների ու ինքնահավան կերպով սուր ճոճելու փուչիկը կպայթի»,– ասել է Շավարշ Քոչարյանը։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment