/PanARMENIAN.Net/ 28.02.2010 - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը չնախատեսված հանդիպում ունեցավ երկրի Գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուգի հետ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, վարչապետն ու Գլխավոր շտաբի պետը ներկա էին թուրք զինծառայողի թաղման արարողությանը, որից հետո Էրդողանը Իլքեր Բաշբուգին իր նստավայր հրավիրեց թուրք բարձրաստիճան գեներալների ձերբակալությունների շուրջ բանակցելու համար:
Թուրքիայում պետական հեղաշրջման մեղադրանքով տասնյակ բարձրաստիճան սպաներ են ձերբակալվել` ներառյալ Թուրքիայի Զինված Ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, բանակի նախկին գեներալ Էրգին Սայգունը: Զինծառայողների ձերբակալման օպերացիաներն անցկացվել են Ստամբուլում, Անկարայում եւ Զմյուռնիայում: Դավեր նյութելու մեղադրանքով ընդհանուր հաշվով ձերբակալվել են մոտ 50 հոգի: Ավելի ուշ բանտարկվել են եւս 18 զինծառայողներ: Ձերբակալությունները տեղի են ունեցել երկրի 13 քաղաքներում:Monday, March 1, 2010
Թուրքիայի վարչապետը ձերբակալված գեներալների վերաբերյալ զրույց ունեցավ Գլխավոր շտաբի պետի հետ
/PanARMENIAN.Net/ 28.02.2010 - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը չնախատեսված հանդիպում ունեցավ երկրի Գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուգի հետ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, վարչապետն ու Գլխավոր շտաբի պետը ներկա էին թուրք զինծառայողի թաղման արարողությանը, որից հետո Էրդողանը Իլքեր Բաշբուգին իր նստավայր հրավիրեց թուրք բարձրաստիճան գեներալների ձերբակալությունների շուրջ բանակցելու համար:
Թուրքիայում պետական հեղաշրջման մեղադրանքով տասնյակ բարձրաստիճան սպաներ են ձերբակալվել` ներառյալ Թուրքիայի Զինված Ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, բանակի նախկին գեներալ Էրգին Սայգունը: Զինծառայողների ձերբակալման օպերացիաներն անցկացվել են Ստամբուլում, Անկարայում եւ Զմյուռնիայում: Դավեր նյութելու մեղադրանքով ընդհանուր հաշվով ձերբակալվել են մոտ 50 հոգի: Ավելի ուշ բանտարկվել են եւս 18 զինծառայողներ: Ձերբակալությունները տեղի են ունեցել երկրի 13 քաղաքներում:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment