Tuesday, March 2, 2010

ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԹԵՄԱՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆՆ Է

«ԱԶԳ», 02-03- Մարտի մեկին Երեւան ժամանեց Եվրոմիության բարձրաստիճան պատվիրակությունըՙ այդ կառույցում նախագահող Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի գլխավորությամբ: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբՙ «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության նախագահ Մայքլ Քեմբեքը նշել է, որ այս այցի առանցքային թեմաներից է հայ-թուրքական մերձեցման գործընթացը, բացի կոնկրետ ԵՄ-Հայաստան հարաբերությունների քննարկումից: Քեմբեքը ընդգծել է, որ ԵՄ-ը մտադիր է նոր թափ հաղորդել Հայաստան-Թուրքիա հարաբերություններին. «Հայաստանի ղեկավարության հետ եվրոպացի դիվանագետները հիմնականում կխոսեն հայ-թուրքականից, քանի որ հենց դա է նրանց այցի առանցքային նպատակը», շեշտել է Քեմբեքը: Բացի ՀՀ ղեկավարության հետ հանդիպումներից, ԵՄ պատվիրակությունը Երեւանում կհանդիպի նաեւ ՀՀ նախարարություններին ու վարչական օղակներին խորհրդատվություն տրամադրող եվրոպացի փորձագետներին:

No comments: