Monday, March 1, 2010

Թուրքիայի ԱԳՆ-ն սպասում է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը կմերժվի

Tert.am. 1-3-2010- Պաշտոնական Անկարան ակնկալում է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից կմերժվի «թուրք-ամերիկյան հարաբերություններին վնասող և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն արգելակող բանաձևը»: Այս մասին, CNNTurk-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Բուրաք Օզուգերգինը: «Անկարան հուսով է, որ ամերիկացի օրենսդիրները, հաշվի առնելով թուրք-ամերիկյան հարաբերություններին և Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը միտված քայլերին հասցվելիք վնասը, ցեղասպանության վերաբերյալ բանաձևի հարցում կառաջնորդվեն պատասխանատվության զգացումով»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարության մամուլի քարտուղարը:

No comments: