«Լրագիր» 3-3-2010- ԱԺ պատգամավոր, սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության հայտնի անդամ Վարդան Խաչատրյանը, խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին, ասել է, թե իր հիմնական մտահոգությունը Թուրքիայի գիծն է, որով նա առաջ է տանում հայ-թուրքական հարաբերությունը Ղարաբաղի խնդրով պայմանավորելու պահանջը: Այդ պահանջին դիմագրավելը, ըստ Վարդան Խաչատրյանի, պայմանավորված կլինի Հայաստանի “խորագիտությունից”:
Վարդան Խաչատրյանն ասում է, որ ինքը Մոսկվայում առիթ է ունեցել շփվել Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ, ու նա ասել է, թե Թուրքիան կարող է 10 ամիս հետաձգել խորհրդարանում հայտնված որեւէ հարցի, այդ թվում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման քննարկումը: Վարդան Խաչատրյանը նշում է, որ Թուրքիան ամենայն հավանականությամբ հենց ձգելու տարբերակն էլ կընտրի, քանի որ կտրուկ մերժումը չի բխի այդ երկրի շահից, որովհետեւ նա ունի մոտ 47 միլիարդ դոլար օգնության կարիք, որպեսզի տնտեսության որոշ ճյուղեր չփլվեն: Այդ պայմաններում, ըստ Վարդան Խաչատրյանի, Թուրքիայի համար միջազգային ճնշումը կարող է լինել անտանելի, ու ամենայն հավանականությամբ կտրուկ մերժում Թուրքիան չի անի, որպեսզի այդ ճնշումը չուժգնանա:
Վարդան Խաչատրյանը կարծում է, որ միջազգային փորձագետների այն գնահատականը, որ Թուրքիան ներկայում վարում է “օսմանյան քաղաքականություն”, նախընտրելով խուսանավելու մարտավարությունը, կարծես թե համապատասխանում է իրականությանը:
Վարդան Խաչատրյանը նաեւ նշել է, թե Հայաստանը չպիտի ակտիվացնի իր ջանքը Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, քանի որ դա կարող է մոտեցնել այդ գործընթացը հայ-թուրքականին, ինչը կմեծացնի ճնշումը Հայաստանի վրա: Խաչատրյանը նաեւ ասել է, թե գուցե լավ է, որ Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններ է անում, քանի որ միջազգային հանրությունը չի ընկալում խնդիրը ուժով լուծելու մոտեցումը:
ԱԺ պատգամավորը նշել է նաեւ, որ Թուրքիան դուրս չի կարող գալ ադրբեջանական ճնշման տակից, քանի որ այդ երկիրն է Թուրքիայի աշխարհաքաղաքական նշանակության բանալին, որ կարող է բացել թյուրքալեզու ժողովուրդների վրա ազդեցության տանող դուռը Թուրքիայի առաջ: Եթե այդ ազդեցությունը չլինի, ապա Թուրքիան չի ունենա մեծ քաղաքական կշիռ միջազգային արենայում, կարծում է Վարդան Խաչատրյանը:Wednesday, March 3, 2010
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՓՈՐՁԱՆՔ
«Լրագիր» 3-3-2010- ԱԺ պատգամավոր, սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության հայտնի անդամ Վարդան Խաչատրյանը, խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին, ասել է, թե իր հիմնական մտահոգությունը Թուրքիայի գիծն է, որով նա առաջ է տանում հայ-թուրքական հարաբերությունը Ղարաբաղի խնդրով պայմանավորելու պահանջը: Այդ պահանջին դիմագրավելը, ըստ Վարդան Խաչատրյանի, պայմանավորված կլինի Հայաստանի “խորագիտությունից”:
Վարդան Խաչատրյանն ասում է, որ ինքը Մոսկվայում առիթ է ունեցել շփվել Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ, ու նա ասել է, թե Թուրքիան կարող է 10 ամիս հետաձգել խորհրդարանում հայտնված որեւէ հարցի, այդ թվում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման քննարկումը: Վարդան Խաչատրյանը նշում է, որ Թուրքիան ամենայն հավանականությամբ հենց ձգելու տարբերակն էլ կընտրի, քանի որ կտրուկ մերժումը չի բխի այդ երկրի շահից, որովհետեւ նա ունի մոտ 47 միլիարդ դոլար օգնության կարիք, որպեսզի տնտեսության որոշ ճյուղեր չփլվեն: Այդ պայմաններում, ըստ Վարդան Խաչատրյանի, Թուրքիայի համար միջազգային ճնշումը կարող է լինել անտանելի, ու ամենայն հավանականությամբ կտրուկ մերժում Թուրքիան չի անի, որպեսզի այդ ճնշումը չուժգնանա:
Վարդան Խաչատրյանը կարծում է, որ միջազգային փորձագետների այն գնահատականը, որ Թուրքիան ներկայում վարում է “օսմանյան քաղաքականություն”, նախընտրելով խուսանավելու մարտավարությունը, կարծես թե համապատասխանում է իրականությանը:
Վարդան Խաչատրյանը նաեւ նշել է, թե Հայաստանը չպիտի ակտիվացնի իր ջանքը Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, քանի որ դա կարող է մոտեցնել այդ գործընթացը հայ-թուրքականին, ինչը կմեծացնի ճնշումը Հայաստանի վրա: Խաչատրյանը նաեւ ասել է, թե գուցե լավ է, որ Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններ է անում, քանի որ միջազգային հանրությունը չի ընկալում խնդիրը ուժով լուծելու մոտեցումը:
ԱԺ պատգամավորը նշել է նաեւ, որ Թուրքիան դուրս չի կարող գալ ադրբեջանական ճնշման տակից, քանի որ այդ երկիրն է Թուրքիայի աշխարհաքաղաքական նշանակության բանալին, որ կարող է բացել թյուրքալեզու ժողովուրդների վրա ազդեցության տանող դուռը Թուրքիայի առաջ: Եթե այդ ազդեցությունը չլինի, ապա Թուրքիան չի ունենա մեծ քաղաքական կշիռ միջազգային արենայում, կարծում է Վարդան Խաչատրյանը:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment