Wednesday, March 3, 2010

Ահմետ Դավութօղլու. «Մենք պատրաստ ենք միջնորդությանը»

Aysor.am, 3-3-2010- Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դեր` Սիրիայի և Իսրայելի միջև բանակցություններում: Այս մասին Եգիպտոսոի ԱԳ նախարար Ահմեդ Աբու ալ-Գեյթի հետ հանդիպման ավարտին Կահիրեում հայտարարել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Ահմետ Դավութօղլուն: «Եթե երկու կողմերը քաղաքական կամք դրսևորեն, մենք պատրաստ ենք միջնորդությանը», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, հայտարարել է Դավութօղլուն: Հիշեցնենք, որ անցած տարվա ավարտին Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը կտրականապես հերքել է Անկարայի միջնորդական դերը Իսրայել-Սիրիա հիմնախնդրում: Միևնույն ժամանակ սիրիացիները պնդում են առանց նախապայմանների բանակցությունների շուրջ, որոնց ժամանակ միջնորդ կհանդիսանա գլխավորապես Թուրքիան:

No comments: