7Or.am. 1-3-2010- -«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ մեր հարևան երկիրն ընդհանրապես չի շտապում արձագանքել,-ասել է թուրքագետ Արտակ Շաքարյանը' անդրադառնալով վերոնշյալ օրենքի վերաբերյալ թուրքական մամուլի արձագանքներին։
-Ադրբեջանական կողմն ավելի օպերատիվ է արձագանքում, իսկ թուրքականը միշտ հապաղում է,-ասել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը։
-Սկսած հոկտեմբերից, երբ ստորագրվեցին այդ չարաբաստիկ արձանագրությունները, Թուրքիան ոչ մի գործողություն չի արել, թեև եղել են տարբեր տեսակի հայտարարություններ։
Փոխարենը փորձագետը նշել է երեք գործողություն, որոնք արձանագրությունները ստորագրելուց հետո արվել են հայկական կողմից.
-Առաջինն այն է, որ արձանագրությունների ստորագրման պահին հայկական կողմն ամեն կերպ ձգձգում էր ստորագրելը՝ ինչ-ինչ հարցերից ելնելով։ Երկրորդ քայլը Սահմանադրական դատարանի մեկնաբանություններն են՝ որոշման հետ կապված։ Երրորդ գործողությունը խորհրդարանի փաստաթուղթն է՝ «դե ֆակտո» և «դե յուրե» փոփոխություն անելու «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում։ Սա արդեն արձագանք է. ուրիշ բան, որ չի գրվում, որ դա ուղղված է հայ-թուրքական արձանագրություններին։Monday, March 1, 2010
Ա. Շաքարյան. «Թուրքական կողմը չի շտապում արձագանքել»
7Or.am. 1-3-2010- -«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ մեր հարևան երկիրն ընդհանրապես չի շտապում արձագանքել,-ասել է թուրքագետ Արտակ Շաքարյանը' անդրադառնալով վերոնշյալ օրենքի վերաբերյալ թուրքական մամուլի արձագանքներին։
-Ադրբեջանական կողմն ավելի օպերատիվ է արձագանքում, իսկ թուրքականը միշտ հապաղում է,-ասել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը։
-Սկսած հոկտեմբերից, երբ ստորագրվեցին այդ չարաբաստիկ արձանագրությունները, Թուրքիան ոչ մի գործողություն չի արել, թեև եղել են տարբեր տեսակի հայտարարություններ։
Փոխարենը փորձագետը նշել է երեք գործողություն, որոնք արձանագրությունները ստորագրելուց հետո արվել են հայկական կողմից.
-Առաջինն այն է, որ արձանագրությունների ստորագրման պահին հայկական կողմն ամեն կերպ ձգձգում էր ստորագրելը՝ ինչ-ինչ հարցերից ելնելով։ Երկրորդ քայլը Սահմանադրական դատարանի մեկնաբանություններն են՝ որոշման հետ կապված։ Երրորդ գործողությունը խորհրդարանի փաստաթուղթն է՝ «դե ֆակտո» և «դե յուրե» փոփոխություն անելու «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում։ Սա արդեն արձագանք է. ուրիշ բան, որ չի գրվում, որ դա ուղղված է հայ-թուրքական արձանագրություններին։
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment