Wednesday, March 24, 2010

Էրդողանը հանդիպելու է Թուրքիայի հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցչի հետ

News.am. 23-3-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 26-ին Անկարայում հանդիպելու Ստամբուլի Սուրբ փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներից մեկի` Պետրոս Շիրինօղլուի հետ: Հայտնի է, որ Շիրինօղլուն կապվել է վարչապետի խորհրդականների հետ եւ տեղեկացրել, որ ցանկանում է հանդիպել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպման օրակարգը դեռեւս հայտնի չէ: NEWS.am-ը հիշեցնում է, որ 2004-ի դեկտեմբերի 5-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անձամբ է կատարել Ստամբուլի Սուրբ փրկիչ հիվանդանոցում Պետրոս Շիրինօղլուի թանգարանի բացումը: Վարչապետ Էրդողանը մասնակցել է նաեւ կազմակերպված միջոցառմանը եւ հետեւել «Մարալ» համույթի կողմից «Ով հայոց աշխարհ», Գրիգոր Լուսավորիչ երգչախմբի կողմից «Օրոր» եւ այլ երգերի կատարմանը։ Իր խոսքում Էրդողանը, ընդգծելու համար հայերի դերը արվեստների եւ մշակույթի մեջ, հիշեցրել է, որ Թուրքիայի բոլոր տարածքները շրջելիս էլ անպայման կարելի է լսել «մի լավ հայ վարպետ կա» արտահայտությունը:

No comments: