Wednesday, March 24, 2010

Հայաստանի փողոցներում այլ բան է խոսվում, խորհրդարանում` այլ. թուրք քաղաքական գործիչ

Tert.am. 23-3-2010- Թուրքիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ջեմ Թոքերն այսօր հայ լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հայ պատգամավորների հետ քննարկման է մասնակցել և հասկացել, որ քաղաքական կուսակցությունների միջև անհամաձայնություն կա հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ: Ըստ նրա` հայ քաղաքական գործիչները խոսում էին ոչ թե սահմանը բացելու, այլ ճանաչելու մասին: «Փողոցի հայերը խոսում են սահմանը բացելու, իսկ քաղաքական գործիչները` սահմանը ճանաչելու մասին: Իրական ժողովրդավարության պայմաններում այն, ինչ խոսվում է փողոցներում, պետք է խոսվի խորհրդարանում»,- ասաց Թոքերը: Թուրք գործիչը նկատեց, որ Արձանագրությունների շուրջ ծագած տարաձայնությունները վստահության և հավատի պակասով են պայմանավորված: «Ուստի մենք պետք է հասարակական դիվանագիտությունն օգտագործենք, որպեսզի կառուցենք այդ վստահությունը»,- նշեց նա:

No comments: