Tert.am. 12-3-2010- Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում այսօր ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի հետ։
Հանդիպումից հետո Ղուլյանը լրագրողներին տեղեկացրեց, որ քննարկվել են ԼՂՀ ներքին և արտաքին քաղաքականությանը և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։
«Որևէ նորություն չկա, քանի որ վերջին մի քանի տարիներին հանդիպումների ընթացքում ներակայացվում է նույն դիրքորոշումը, որը հնչեցնում են ԼՂՀ և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները»,– ասաց Ղուլյանը։
Նա հայտնեց, որ հանդիպմանը ինքը նշել է, որ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է միայն այն ժամանակ, եթե Ղարաբաղը կրկին նստի բանակցությունների սեղանի շուրջ և ներկայացնի իր դիրքորոշումները։
«Քանի դեռ ղարաբաղյան կողմի մասնակցությունն ապահովված չէ, գործընթացն արագացված կարգով չի լուծվի»,- ասաց նա։
Միաժամանակ, Ղուլյանը նշեց, որ ցանկացած հակամարտության արագացված կարգով լուծումը մեծացնում է սխալներ թույլ տալու հավանականությունը։
Հարցին, թե ինչու հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանում և ոչ թե Ղարաբաղում, Ղուլյանը պատասխանեց, որ հյուրերը դա բացատրել են իրենց խիտ գրաֆիկով։
Ղուլյանը հայտնեց, որ Սուարեշը խոստացել է հաջորդ այցելության ժամանակ անձամբ լինել Ղարաբաղում և ծանոթանալ այնտեղ տիրող իրավիճակին։
«Հանդիպման ընթացքում ես որևէ ճնշման կամ համոզմունքներ թելադրելու փորձ չեմ զգացել։ Ընդհակառակը, զգացել եմ նրա կողմից օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու ցանկություն»,– ասաց Ղուլյանը։Saturday, March 13, 2010
Ղուլյան. Քանի դեռ ղարաբաղյան կողմի մասնակցությունն ապահովված չէ, գործընթացն արագացված կարգով չի լուծվի
Tert.am. 12-3-2010- Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում այսօր ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի հետ։
Հանդիպումից հետո Ղուլյանը լրագրողներին տեղեկացրեց, որ քննարկվել են ԼՂՀ ներքին և արտաքին քաղաքականությանը և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։
«Որևէ նորություն չկա, քանի որ վերջին մի քանի տարիներին հանդիպումների ընթացքում ներակայացվում է նույն դիրքորոշումը, որը հնչեցնում են ԼՂՀ և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները»,– ասաց Ղուլյանը։
Նա հայտնեց, որ հանդիպմանը ինքը նշել է, որ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է միայն այն ժամանակ, եթե Ղարաբաղը կրկին նստի բանակցությունների սեղանի շուրջ և ներկայացնի իր դիրքորոշումները։
«Քանի դեռ ղարաբաղյան կողմի մասնակցությունն ապահովված չէ, գործընթացն արագացված կարգով չի լուծվի»,- ասաց նա։
Միաժամանակ, Ղուլյանը նշեց, որ ցանկացած հակամարտության արագացված կարգով լուծումը մեծացնում է սխալներ թույլ տալու հավանականությունը։
Հարցին, թե ինչու հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանում և ոչ թե Ղարաբաղում, Ղուլյանը պատասխանեց, որ հյուրերը դա բացատրել են իրենց խիտ գրաֆիկով։
Ղուլյանը հայտնեց, որ Սուարեշը խոստացել է հաջորդ այցելության ժամանակ անձամբ լինել Ղարաբաղում և ծանոթանալ այնտեղ տիրող իրավիճակին։
«Հանդիպման ընթացքում ես որևէ ճնշման կամ համոզմունքներ թելադրելու փորձ չեմ զգացել։ Ընդհակառակը, զգացել եմ նրա կողմից օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու ցանկություն»,– ասաց Ղուլյանը։
برچسبها:
Արցախ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment