Tuesday, March 9, 2010

Թուրք ոստիկանները վաճառում էին հայ կանանց

Tert.am. 9-3-2010- Թուրքիայում թրաֆիկինգի դեմ պայքարի շրջանակում իրականացված գործողության արդյունքում ձերբակալվել է 11 հոգուց բաղկացած հանցավոր խումբ: Թուրքական Hurriyet օրաթերթի փոխանցմամբ` Շանլըուրֆայի Անվտանգության վարչության թրաֆիկինգի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները, ահազանգ ստանալով այն մասին, որ Աքչաքալե շրջանի տներից մեկում մարմնավաճառության նպատակով պահվում են Հայաստանի քաղաքացի հանդիսացող կանայք, ժամանել է դեպքի վայր: Անվտանգության աշխատակիցների` Շանլըուրֆայում, Աքչաքալեում և Էրզրումում իրականացրած միաժամանակյա գործողության արդյունքում ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` երկու ոստիկան: Ձերբակալվածներից 7-ը, ներառյալ` երկու ոստիկանները, կալանավորված են: Ի թիվս այլ մեղադրանքների` նրանց առաջադրվել են հանցավոր խմբավորում ստեղծելու, ինչպես նաև կավատությամբ զբաղվելու մեղադրանքներ: Հայ կանանց ինքնության մասին ոչինչ չի հաղորդվում:

No comments: