«Լրագիր» 9-3-2010- Բրիտանական The Գuardian–ում, մարտի 8-ին տպագրված հոդվածում, որը վերաբերում է ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում հայկական բանաձեւի քվեարկությանը, ասվում է, թե այս ամբողջի համար մեղքը տարբեր գործոնների վրա գցելու փոխարեն կարելի է դիտարկել, թե ինչպես Թուրքիան ինքը օգնել է ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովին քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձևի օգտին:
Երբ ԱՄՆ Կոնգրեսի կոմիտեն քվեարկեց Հայոց ցեղասպանության բանաձևի օգտին, էթնիկ լոբբիները, մեծ փողերը և կարճամիտ կոնգրեսականները խաղացին իրենց դերը: Ամերիկան նորից իր դասական արտաքին քաղաքականությունը խաղաց: Արեց մի քայլ, որը լավ զգալու առիթ է հիմա, բայց որը հետագայում կքանդի ԱՄՆ անվտանգության շահերը:
Մինչ թուրքերը ուղիղ եթերում հետևում էին ԱՄՆ Կոնգրեսի քվեարկությանը, կարծես դա ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էր` փորձելով գտնել, թե ով է այդ վիրավորանքը իրենց հասցրել, նրանք լավ կանեին մի պահ կանգ առնեին հայելու առաջ:
Թուրքիան երեք բան է արել, որոնք դրդել են ԱՄՆ Կոնգրեսի կոմիտեին քվեարկել հօգուտ այդ բանաձևի: Նա Հայաստանի հետ պայմանագիր ստորագրեց, բայց ի վիճակի չեղավ մինչև վերջ տանել այդ գործընթացը: Այդ պայմանագիրը ներառում էր ցեղասպանության հարցերով զբաղվող հանձնաժողովի ստեղծում: Եթե պայմանագիրը վավերացվեր, ցեղասպանության հարցը հավանաբար կիջներ Վաշինգտոնի օրակարգից:
Երկրորդ, Թուրքիայի իմիջը Վաշինգտոնում վատթարանում է այն պատճառով, որ Թուրքիան շատ է մոտեցել Իրանին: Սա կարող էր մեծ դեր չխաղալ, եթե Իսրայելի լոբբին հավատարիմ մնար Թուրքիային այնպես, ինչպես միշտ եղել է: Սակայն, Թուրքիան վերջերս խստացրել է Իսրայելի հանդեպ իր քննադատությունը, և Իսրայելը, փորձելով ցույց տալ, որ ինքն էլ խաղաքարտեր ունի այս խաղում, չի շտապել օգնել Թուրքիային:
Երրորդ, և գուցե ամենակարևոր փաստն այն է, որ Թուրքիան մերժել է դեմ առ դեմ դուրս գալ 1915-ին կատարված իրողությունների հետ:
Միայն այն դեպքում եթե Թուրքիան Հայաստանի հետ վերջնական համաձայնագիր կնքի, բալանսավորի իր հարաբերությունները Իրանի, Իսրայելի և ԱՄՆ-ի հետ, և վերջ տա 1915 դեպքերի մերժմանը, կկարողանա կտրուկ բարելավել իր դիրքերն աշխարհում, գրում է The Guardian-ը:
Tuesday, March 9, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment