Thursday, March 11, 2010

Ահմադինեժադ: ՆԱՏՕ-ն ի զորու չէ Աֆղանստանում խաղաղություն հաստատելու

Panorama.am. 10-3-2010- Իրանն ու Աֆղանստանը եղբայրական ժողովուրդներ են, որոնք կիսում են միևնույն ազգային շահերն ու պատմամշակութային կապերը: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ով պաշտոնական այցով գտնվում է Աֆղանստանում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ (ИТАР_ТАСС) գործակալությունը: Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի հետ բանակցությունների ավարտից հետո Ահմադինեժադը լրագրողներին հայտարարել է, թե ՆԱՏՕ-ն չի կարող Աֆղանստանին խաղաղություն բերել: «Օտարերկրյա զինված ուժերի ներկայությունն Աֆղանստանում խաղաղություն հիմնելու երաշխիք չէ», - նշել է Իրանի նախագահը: Նա համոզմունք է հայտնել, որ խնդիրն իր լուծումը կստանա միայն «Աֆղանստանի իրական կառավարության կողմից երկրի վերահսկման» պարագայում: Իրանը միշտ էլ կողմ է եղել Աֆղանստանից ԱՄՆ և ՆԱՏՕ-ի զորքերի դուրս բերմանը: Ըստ նրա, Միացյալ Նահանգները «երկակի խաղ են վարում, պայքարելով ահաբեկիչների հետ, որոնց իրենք են ստեղծել», - ասել է Իսլամական հանրապետության ղեկավարը:

No comments: