Tuesday, March 2, 2010

Ռուսաստանն ու Ֆրանսիան մտադիր են սերտորեն համագործակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում

/PanARMENIAN.Net/ 02.03.2010 - Ռուսաստանն ու Ֆրանսիան մտադիր են սերտորեն համագործակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ համատեղ մամլո ասուլիսում: «Ռուսաստանն ու Ֆրանսիան մտադիր են միասին աշխատել` օգնելու համար Հայաստանին ու Ադրբեջանին աշխատել միասին եւ հասկանալ միմյանց»,-ասել է Ֆրանսիայի նախագահը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը բռնություն իրականացրեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994 թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ-ում կազմավորվեց պաշտպանության բանակը, ստեղծվեց ԼՂՀ անվտանգության գոտի, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշքեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

No comments: