Friday, March 5, 2010

Թուրքիան դեսպանին Վաշինգտոնից հետ է կանչել

Tert.am. 5-3-2010- ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևի ընդունմանն ի պատասխան` պաշտոնական Անկարան հետ է կանչել Վաշինգտոնում իր դեսպանին: CNNTurk-ի փոխանցմամբ` Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը կոշտ քննադատության է ենթարկել ինչպես Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, այնպես էլ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Այս բանաձևի ընդունումը պատճառ է դառնալու հնարավոր բացասական հետևանքների, որոնց պատասխանատուն Թուրքիան չի լինելու»,- հայտարարել է Աբդուլլահ Գյուլը: «Մենք քննադատում ենք այս բանաձևը, որը թուրք ազգին մեղադրում է այնպիսի հանցանքի մեջ, որը նա չի իրականացրել»,- ասվում է Թուրքիայի կառավարության տարածած հաղորդագրությունում։

No comments: