Panorama.am. 5-3-2010- «Ամերիկայի կոնգրեսի երկկուսակցական մեծամասնությունը մերժեց Թուրքիայի` բերան փակելու քաղաքականությունը` պայմաններ ստեղծելով Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ու ողջ պալատի համար` ըստ արժանվույն հարգելու Հայոց Ցեղասպանությունը», -Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252-րդ բանաձևի ընդունումից հետո հայտարարել է Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի նախագահ Քեն Հաչիկյանը:
Հայտարարությամբ կարևորվում է Ամերիկայի այդ քայլը, քանի որ ըստ Հաչիկյանի, այդպիսով Ամերիկան ցույց տվեց, որ համագործակից է աշխարհում ցեղասպանությունների վերացմանն ուղղված գործընթացին:
«Բարոյական արտաքին քաղաքականությունը մեր լավագույն որակներից է և մեծ ուժը: Չնայած վերջին պահին Թուրքիայի կողմից հնչող նախազգուշացումներին և բանաձևի ընդունումը ձախողելու համար ձեռնարկված համառ ջանքներին, Հանձնաժողովի նախագահ Բերմանը, ինչպես նաև Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ցույց են տվել, որ միշտ անհրաժեշտ պահն է` ճիշտ գործեր կատարելու համար», -ասված է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի նախագահի տարածած հայտարարության մեջ:
Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը: Հայոց ցեղասպանության փաստը շատ պետությունների կողմից է ճանաչվել: Առաջինը դա արել է Ուրուգվայը` 1965-ին, ապա նրա օրինակին հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները, Գերմանիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան և ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:Friday, March 5, 2010
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ցույց է տվել, որ միշտ անհրաժեշտ պահն է` ճիշտ գործեր կատարելու համար. Քեն Հաչիկյան
Panorama.am. 5-3-2010- «Ամերիկայի կոնգրեսի երկկուսակցական մեծամասնությունը մերժեց Թուրքիայի` բերան փակելու քաղաքականությունը` պայմաններ ստեղծելով Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ու ողջ պալատի համար` ըստ արժանվույն հարգելու Հայոց Ցեղասպանությունը», -Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252-րդ բանաձևի ընդունումից հետո հայտարարել է Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի նախագահ Քեն Հաչիկյանը:
Հայտարարությամբ կարևորվում է Ամերիկայի այդ քայլը, քանի որ ըստ Հաչիկյանի, այդպիսով Ամերիկան ցույց տվեց, որ համագործակից է աշխարհում ցեղասպանությունների վերացմանն ուղղված գործընթացին:
«Բարոյական արտաքին քաղաքականությունը մեր լավագույն որակներից է և մեծ ուժը: Չնայած վերջին պահին Թուրքիայի կողմից հնչող նախազգուշացումներին և բանաձևի ընդունումը ձախողելու համար ձեռնարկված համառ ջանքներին, Հանձնաժողովի նախագահ Բերմանը, ինչպես նաև Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ցույց են տվել, որ միշտ անհրաժեշտ պահն է` ճիշտ գործեր կատարելու համար», -ասված է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի նախագահի տարածած հայտարարության մեջ:
Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը: Հայոց ցեղասպանության փաստը շատ պետությունների կողմից է ճանաչվել: Առաջինը դա արել է Ուրուգվայը` 1965-ին, ապա նրա օրինակին հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները, Գերմանիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան և ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
برچسبها:
Սփյուռք
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment