Tert.am. 22-3-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հարկ եղած դեպքում ապօրինի բնակվող հայերին Թուրքիայից վտարելու մասին խոսքերը մտահոգիչ են և անընդունելի: Այս մասին, թուրքական Hurriyet օրաթերթի փոխանցմամբ, հայտարարել է ԵՄ-Թուրքիա խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Էլեն Ֆլոտրըն։
ԵՄ ներկայացուցիչը, ընդգծելով, որ Թուրքիայում ապօրինի աշխատող հայերը զուրկ են ամեն տեսակ իրավունքներից և ենթարկվում են ոստիկանության ճնշումներին, քննադատել է Թայիփ Էրդողանի սպառնալիքները` դրանք որակելով որպես «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում այդ մարդկանց որպես ճնշման լծակ գործածելու» փորձ:
Monday, March 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment