Monday, March 22, 2010

Այաթոլա Համենեին մեղադրել է ԱՄՆ-ին

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին, իրանական Նոր տարվա տոնակատարաություններին նվիրված իր հեռուստաուղերձում, հերթական անգամ մեղադրել ԱՄՆ-ին իր երկրի դեմ դավադրություն կազմակերպելու մեջ։ Իրանի հոգևոր առաջնորդի մեղադրանքները հնչեցին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի իրանցիներին ուղղված հեռուսատաուղերձից մեկ օր անց։ Հիշեցնենք, որ Օբաման հայտարարել էր, որ Թեհրանին ուղղված հարաբերությունների կարգավորման Վաշինգտոնի առաջարկը մնում է ուժի մեջ։ Իր հերթին այաթոլա Խամենեին հայտարարել է, որ «պետք չէ խոսել խաղաղության և բարեկամության մասին՝ միաժամանակ դավադրություններ կազմակերպելով»։ Բարաք Օբաման վերջին տասնամյակում առաջին ԱՄՆ նախագահն է, ով ուղղակի դիմել է Իրանի բնակչությանն ու երկրի իշխանություններին՝ «նոր էջ բացել իրանա-ամերիկյան հարաբերություններում»։ Ըստ «BBC»-ի

No comments: