Tert.am. 22-3-2010- Ռուսաստանի ջավախքահայ համայնքը բազմիցս դիմել է վրացական իշխանություններին և միջազգային կազմակերպություններին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով ջավախքահայերի և Վրաստանի ազգային փոքրամասնությունների խնդիրներին։ Սակայն ոչինչ չի փոխվում։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ջավախքահայության տարածած հաղորդագրությունում։
Ջավախքահայերը դժգոհում են, որ եվրոպական ու հյուսիսատլանտյան ժողովրդավարական իսնտիտուտները փակում են աչքերը իրենց խնդիրների վրա։
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, Ռուսաստանի ջավախքահայությունը որոշել է խոսքից անցնել հստակ գործողությունների. նրանք պատրաստվում են կազմակերպել բողոքի ցույցեր, որոնք կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չեն ձեռնարկվել հստակ գործողություններ Սամցխե-Ջավախք-Ծալկա շրջանում և ընդհանրապես Վրաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների և ազատությունների ոտնահարմանը վերջ տալու ուղղությամբ։
Ռուսաստանի ջավախքահայ համայնքը կոչ է անում Վրաստանի ընդդիմադիր կուսակցություններին, Վրաստանում ազգային փոքրամասնությունների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև միջազգային ուժերին սատարել իրենց և միանալ բողոքի ակցիաներին։Monday, March 22, 2010
Ռուսաստանի ջավախքահայերը խոսքից անցնում են գործի
Tert.am. 22-3-2010- Ռուսաստանի ջավախքահայ համայնքը բազմիցս դիմել է վրացական իշխանություններին և միջազգային կազմակերպություններին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով ջավախքահայերի և Վրաստանի ազգային փոքրամասնությունների խնդիրներին։ Սակայն ոչինչ չի փոխվում։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ջավախքահայության տարածած հաղորդագրությունում։
Ջավախքահայերը դժգոհում են, որ եվրոպական ու հյուսիսատլանտյան ժողովրդավարական իսնտիտուտները փակում են աչքերը իրենց խնդիրների վրա։
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, Ռուսաստանի ջավախքահայությունը որոշել է խոսքից անցնել հստակ գործողությունների. նրանք պատրաստվում են կազմակերպել բողոքի ցույցեր, որոնք կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չեն ձեռնարկվել հստակ գործողություններ Սամցխե-Ջավախք-Ծալկա շրջանում և ընդհանրապես Վրաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների և ազատությունների ոտնահարմանը վերջ տալու ուղղությամբ։
Ռուսաստանի ջավախքահայ համայնքը կոչ է անում Վրաստանի ընդդիմադիր կուսակցություններին, Վրաստանում ազգային փոքրամասնությունների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև միջազգային ուժերին սատարել իրենց և միանալ բողոքի ակցիաներին։
برچسبها:
Սփյուռք
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment