Saturday, March 13, 2010

ՀՀ ԱԺ նախագահի նամակը Շվեդիայի թագավորության Ռիգստագի նախագահին

Մեծարգո պարոն նախագահ, Հայաստանում գոհունակության և երախտագիտության զգացում ունեցանք` տեղեկանալով Շվեդիայի խորհրդարանում 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման մասին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և ի դեմս Ձեզ` Շվեդիայի խորհրդարանին` մարդկության պատմության ամենաողբերգական էջերից մեկին` հայոց ցեղասպանությանը ճշմարտացի ու արժանապատիվ հայացքով նայելու և արդարամիտ որոշում կայացնելու համար: Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելով` դուք ձեր ներդրումն եք անում աշխարհում նման ողբերգությունների կրկնությունը հետագայում կանխելու և ժողովուրդների ճակատագրերի դեմ ուղղված անմարդկային քայլերը բացառելու գործընթացում: Կարծում եմ, որ իր պատմական որոշումով Շվեդիայի խորհրդարանը հետամուտ լինելով համամարդկային արժեքների դավանմանը, նպաստում է նա¨ հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությանն ու կայուն զարգացմանը: Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք, իսկ բարեկամ Շվեդիայի ժողովրդին` երջանկություն և մշտական բարեկեցություն: Տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

No comments: