Wednesday, March 24, 2010

ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

«Լրագիր» 23-3-2010- «Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազի արտահանման շուրջ բանակցությունները Բաքվի եւ Անկարայի միջեւ դադարեցվել են», այսօր հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը: Ռոյթերզ գործակալության փոխանցմամբ, թուրք նախարարը նշել է, որ ադրբեջանական գազը դեպի Եվրոպա արտահանելու մասին բանակցությունների սառեցման պատճառը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մեկնարկած հաշտեցման գործընթացն է։ «Մենք արդեն գրեթե մեկուկես ամիս է, ինչ այս խնդրի շուրջ ադրբեջանցիների հետ չենք բանակցել։ Բանակցությունների դադարեցման պատճառները քաղաքական են», նշել է Յըլդըզը։ Թուրքիայի էներգետիկայի նախարարը նաեւ նշել է, որ դեռեւս հստակ չէ, թե արդյոք ուժի մեջ է ադրբեջանական գազի տարանցիկ արտահանումը շուկայականից ցածր գներով կազմակերպելու` նախկինում արված առաջարկը, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը:

No comments: